Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ

ԿԳՄՍ-ի այս հերթական խայտառակությունն իրականում դավաճանություն է բոլոր մասնագետների հանդեպ

Չափորոշիչների բովանդակության մասին չափազանց շատ խոսվեց, շատ հիմնավոր վերլուծություններ ու քննադատություններ եղան․ այս, ինչպես նաև այն պատճառով, որ իբրև թե չափորոշիչները տարել են բովանդակային վերափոխման, բուն տեքստի բովանդակության մասին խոսելն առայժմ իմաստ չունի։ Բայց կան մի քանի խնդիրներ, որոնց վրա ուզում եմ հրավիրել ընկերներիս, գործընկերներիս և հանրության ուշադրությունը։

1. Ակնհայտ է, որ չափորոշիչները գրող խումբն ունի կոմպետենտության խնդիր։ Նախ՝ շատ ծիծաղելի է, որ չորս ուսուցչուհի և մեկ գրող-գրականագետ իրենց համարում են հայերենի, հայ դասական գրականության, ժամանակակից հայ գրականության և համաշխարհային գրականության այնպիսի մասնագետներ, որ կարող են, ըստ էության, հայեցակարգեր մշակել այս չորս գիտակարգերի համար։ Սրա արդյունքն այն է, որ եթե նկատել եք, գրականության ցանկերը վերցված էին «Գրանիշ» կայքից, գրողների ֆեյսբուքյան էջերից և 90-ականների «Համաշխարհային գրականություն» դասագրքից։ Ես վստահ եմ, որ ԿԳՄՍ կազմակերպած մրցույթը բովանդակային ստուգման մաս չի ունեցել, որովհետև ԿԳՄՍ-ում չկա այնպիսի մարդ, որը կկարողանար գիտելիք ստուգել․ լավագույն դեպքում ստուգվել են քաղաքական հայացքները, իսկ ավելի հավանական է, որ սա ԿԳՄՍ-ի հերթական խնամի-ծանոթ-բարեկամ-սիրուհի օպերացիան է։ Հետևաբար, մենք գործ ունենք չափազանց մակերեսային գիտելիքներ ունեցող մասնագետների հետ։ Հարգելի հեղինակներ, եթե գրածս բողոք առաջացնի ձեր մեջ, առաջարկում եմ գիտելիքների հրապարակային և փոխադարձ ստուգում իրականացնել։

2. Քանի դեռ չկա Հայ գրականության փիլիսոփայություն, ինչպես նաև հետազոտական հիմք, հնարավոր չէ ուսումնական ծրագրերի ու դասագրքերի համապարփակ վերափոխում իրականացնել։ Հատկապես այս հանձնախմբի անդամները չեն կարող հիմնավորել, թե ինչու կան այս հեղինակների այս գործերը և ինչու է պետք այսքան դասաժամ հատկացնել նրանց։ Իսկ սա նշանակում է, որ լավագույն դեպքում կարելի է կոսմետիկ փոփոխություններ անել, և երկրորդ՝ մենք մտնում ենք երկարատև քաոսի փուլ, որովհետև փոփոխություն իրականացնողները ոչինչ չի կարողանալու հիմնավորել։

3. Խմբի անդամներից մեկը գրել էր, որ մեկ տարվա աշխատանքի համար ինքը ստացել է մոտ 400 հազար դրամ։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չորս գիտակարգի ընդհանրական հայեցակարգի համար պատրաստ է վճարել երկու միլիոն դրամ՝ նախարարի կես ամսվա աշխատավարձը (1,5 միլիոն աշխատավարձ + 1,5 միլիոն պարգևավճար)։ Նման դեպքերում ասում են՝ ինչպիսին աշխատավարձն է, այնպիսին էլ բանաններն են։

4. Նման լուրջ նախաձեռնության համար ԿԳՄՍ-ի կայքում մրցույթի հայտարարություն տեղադրելը, մեղմ ասած, ծիծաղելի է։ Սա նշանակում է, որ ԿԳՄՍ-ում նախապես որոշած են եղել, թե ով պետք է ընդգրկվի այդ խմբում։ Նման նախաձեռնության համար մրցույթն արդեն հիմարություն է, որովհետև նման բան անելու կարողություն ունեցող մարդիկ Հայաստանում շատ քիչ են։

5. Ինձ համար շատ տարակուսելի է, թե ինչու նման կարևոր նախաձեռնությունը չարժանացավ «պրեզենտացիաների» և «լայվերի»։ Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ կազմակերպիչները գիտեին, որ այնքան էլ լավ բան չեն արել։

6. Մյուս տարակուսանքս այն է, որ ԿԳՄՍ ղեկավարությունը չգիտի, թե ինքը ինչ է ղեկավարում։ Միայն Հայ գրականության չափորոշիչների համար ԿԳՄՍ-ն պետք է ներգերատեսչական քննարկում կազմակերպեր Գրականության ինստիտուտի, ԵՊՀ, Մանկավարժական և Վանաձորի համալսարանների ամբիոնների մասնակցությամբ, սակայն դա ոչ միայն տեղի չի ունեցել, այլև արվել է ճիշտ հակառակը․ Համաշխարհային պատմություն առարկայի չափորոշիչները մշակողներին արգելվել է քննարկումը ԵՊՀ համապատասխան ամբիոնում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ այս ամբողջ գործընթացը դատապարտված է ձախողման, քանի որ չկա փոխադարձ վստահություն։

7. Եվ վերջում, ԿԳՄՍ-ի այս հերթական խայտառակությունը իրականում դավաճանություն է այն բոլոր մասնագետների հանդեպ, որոնք ուզում են բարեփոխումներ։

Հ․Գ․ Սիրելի Գրիգ, մի կործանիր ինքդ քեզ, որովհետև ստանձնել ես մի բան, որի տակից չես կարող դուրս գալ։ Կամ պատմվածք գրիր, կամ Լյուսի Քոչարյանին՝ անանուն նամակ։

ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>