Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ

Իրենց ամենագետ ու ամենակարող երևակայող «բարեփոխողները» սկզբից ևեթ որդեգրել են «բարեփոխման» մի սկզբունք՝ որքան հնարավոր է՝ հեռու մնալ հայության հետ առնչվող թեմաներից

Պարզվում է Խորենացու «Ողբը» այսօր էլ մեծ հնչեղություն ունի, քանի որ հայոց թագավորության անկումից առավել վտանգավոր է հայության արմատներին ձեռք մեկնելը։ Աններելի է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության հետ կապված պատասխանատու գործը վստահել այնպիսիներին, ովքեր ընդունակ են հանգիստ, առանց աչքը թարթելու, ուղեղն անջատած՝ ձեռքի մի շարժումով քամուն տալ դարերով ստեղծված մեր գրականությունը՝ փոխարինելով այն համաշխարհային գրականության՝ թեկուզև գոհարներով։ Մինչդեռ Մաշտոցը գրերն ստեղծեց մեր ինքնությունն ու հավատը պահպանելու համար՝ Սողոմոն Իմաստունի խոսքերով հորդորելով․ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Իսկ ահա գրականության փորձագիտական խումբը հանճարներին ու իմաստությունը տեսել կամ որոնել է միայն համաշխարհային գրականության անդաստանում (երևի մտածէլ է՝ հայը՝ ու՜ր, հանճարն՝ ու՜ր․․․)՝ առանց իմանալու, որ ազգայինից պիտի գնալ համամարդկայինը։ Շիրազն ասում է․ «Իր ազգինը ով չսիրի, թշնամին է ողջ ազգերի»։ Բայց իրենց ամենագետ ու ամենակարող երևակայող «բարեփոխողները» սկզբից ևեթ որդեգրել են «բարեփոխման» մի սկզբունք՝ որքան հնարավոր է՝ հեռու մնալ հայության հետ առնչվող թեմաներից։ Նրանք հայ գրականությունից մի կողմ են նետել «հայը» ու, հավատարիմ իրենց սկզբունքին, «բարեխղճորեն» անցել են գործի՝ անխնա մկրատելով դասականներին։ Ժամանակակիցներից էլ ընտրել են անպիսի գործեր, որոնք բնավ կապ չունեն մեր ազգային նկարագրի, հայի հոգեկերտվածքի, բնավորության հետ և ոչնչով չեն կարող նպաստել բարոյական բարձր հատկանիշներով օժտված սերունդ դաստիարակելու գործին։ Զարմանալին այն է, որ դասագիրք կազմելու գործին չի մասնակցում մեր գիտնական բանասերներից, գրականագետներից ոչ մեկը։ Գրականության նպատակը սերունդների մեջ վեհի, գեղեցիկի, մարդկայինի դաստիարակությունն է, մինչդեռ հայ ժամանակակիցներից ընտրված գործերը բնավ աղերսներ չունեն բարոյականության հետ։ Օրինակներ չեմ բերում, քանի որ արդեն համացանցում բազմիցս ներկայացված են դրանք։ Ես չեմ ժխտում, իհարկե, համաշխարհային գրականության կարևորությունը, գիտեմ նաև, որ ժամանակակից գրողների մեջ էլ կան տաղանդավորներ և դպրոցական դասագրքերում ընդգրկելու արժանի գործեր, բայց դրանք չպիտի լինեն դասականների հաշվին։ Համաշխարհային գրականության համար բարձր դասարաններում կարելի էր շաբաթական մի ժամ հատկացնել (իմ դասավանդման տարիների այդպես էլ արվում էր), իսկ միջին դասարաններում օտար հեղինակների ստեղծագործությունները անցնել հայ հեղինակների գործերին զուգահեռ։ Արի ու տես, որ հայ ժամանակակից հեղինակներից ընտրած գործերում բացակայում են ազգային մտածելակերպն ու գաղափարախոսությունը։ Լսում ես Գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավարի խոսքը և մեծ հիասթափություն ապրում։ Զարմանում ես․ եթե նրան են վստահել խմբի ղեկավարությունը, ապա խումբն ինչպիսի՞ որակ կարող է ունենալ։ Պարզվում է, որ վերջինս ոչ թե փորձագիտական խումբ է, այլ փորձանքագիտական։Լրագրողի այն հարցին, թե ինչու է «հայը» հանվել հայ գրականությունից, տիկինը պատասխանում է՝ հո պիտի Շեքսպիրին «չդնեն հայ գրականության տակ»։ Հայ հեղինակների գործերից էլ իբր ուսուցչին ազատ ընտրության հնարավորություն է տրվում, թեպետ ազատ ընտրություն կոչվածն աբսուրդի ժանրից է։ Զորօրինակ՝ առաջարկված են «Քաջ Նազար», «Հին աստվածներ», «Արա Գեղեցիկ» ստեղծագործությունները․ ընտրիր՝ որն ուզում ես։ Այստեղ են ասել․ «Կեցցե՛ կատուն, որ իր փորի համար մուկ է որսում»։

Թամար Ալեքսանյանը խոստովանում է, որ առանձին համաշխարհային գրականություն անցնելու հարց չի քննարկվել, քանի որ կունենային «ժամի խնդիր»։ Փաստորեն բոլոր դեպքերում տուժում է հայ գրականությունը․ հայ հեղինակների գործերի հաշվին համաշխարհային գրականությունն է առաջ մղվում։ Հետո էլ ասում է՝ հայ գրականությունը համաշխարհային գրականության «մի շատ կարևոր մասն է» (ինչպիսի՜ բարձր գնահատական)։ Մնում է շնորհակալություն հայտնել այդ մեծահոգության համար։

Ցավոք, ազգային գաղափարախոսություն և հայրենասիրություն հասկացություններին չես հանդիպի նաև հայ ժողովրդի պատմության դասագրքերում։ Փոխարենը բազմիցս կրկնվում են գլոբալիզացիա(համաշխարհայնություն), համակեցություն տերմինները։ Այնտեղից դուրս են մղված նաև հայ ժողովրդի ծագումնաբանությունը, ֆիդայական շարժումը, ոչ մի ակնարկ չկա այդ շարժման կարկառուն դեմքերի մասին, խախտված է թեմաների ժամանակագրությունը։ Սա դավաճանություն է ազգային արժեքների, հայ ժողովրդի հանդեպ։ Շիրազը կասեր՝ «Թե եթե բանն այսպես գնա, Էլ ձեր հայոցն ու՞ր կմնա»։ Մինչդեռ մեր հերոս զինվորները կենաց-մահու կռիվ են տալիս սահմանի վրա։

Հասմիկ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>