Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ

Թուրքը, ռուսը, պարսիկ, մոնղոլ, արաբը փակեցին հայկական դպրոցները հիմա էլ մե՞նք. Հայ ուսուցչուհու բաց նամակը

Բարև ձեզ։ 

Իհարկե, պաշտոնական նամակներն այսպես չեն սկսվում։ Բայց դե... ներեցե՛ք։ 

Ժողովրդավար երկիր ենք, չէ՞։ 

Հարցս ամենևին հեգնանք չէր։

Սկզբում ներկայանամ։ Ես գործող ուսուցչուհի եմ, բնականաբար, համապատասխան մասնագիտությամբ։ Իսկ հիմա խոսքս ուղղում եմ Թամար Ալեքսանյանին (և իր թիմին)։ 

Հարգարժան տիկի՛ն Թամար, ներկա եմ եղել ձեր առցանց քննարկմանը, լսել եմ Ձեզ և ձեր թիմին, ապա մանրամասն ուսումնասիրել եմ ձեր նախագիծը և հրապարակային դժգոհությունները։ Հասկանում եմ՝ դժվար է, երբ չորս կողմից քննադատությունների տարափ է թափվում գլխիդ. դու սկսում ես փնտրել համախոհներ։ 

Անկեղծ՝ ես վերջինների թվին չեմ պատկանում։ Ցավում եմ։

Հիմա մի քանի դիտարկում։

Ու՞ր է «Հայ գրականությունը»։ 

Ճիշտ եք՝ «հանրակրթության» արմատը «հանուրն» է, այսինքն՝ կրթություն բոլորի համար (դե, հասկանալի է, կիրթն էլ է արմատ)։ Իսկ այդ բոլոր֊ը ովքե՞ր են, ճիշտ է՝ 90֊95% հայեր։ Ուրեմն՝ կրթություն հայերի համար։ Եվ որտե՞ղ են ապրում այդ հայերը՝ իրենց պետությունում։ Թուրքը, ռուսը, պարսիկը, մոնղոլը, արաբը... փակեցին հայկական դպրոցները, հիմա էլ մե՞նք։ Մենք մեր հայրենիքում, արյան գնով ձեռք բերած հայրենիքում պիտի չունենա՞նք մերը, ազգայինը։ Երևի կասեք՝ գրականությունը այլ խնդիր է լուծում։ Ո՛չ, տիկին Ալեքսանյան։ Թումանյանն ասում էր. «Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը դպրոցի բովանդակությունը»։ Հիմա դուք այդ բովանդակությունն եք ուզում խեղել, Հասկանու՞մ եք, հայ դպրոցի բովանդակությունը։ Սեմինարին ասում եք՝ երեխաները Խորենացի չեն կարդում։ Ճիշտ է, կա նման բան։ Բայց բոլորին չի վերաբերում։ Եվ հետո, բա ուսուցիչը ինչի՞ համար է, թող հնարներ գտնի, թող խիզախի։ Գրականության ուսուցիչը չի կարող չստեղծագործել։ Նա և՛ դերասան պետք է լինի, և՛ ռեժիսոր, և՛ հեքիաթասաց, և՛ գրող, և՛ դիվանագետ... Հոգեբանն էլ չեմ ասում, պարտավոր է մաշկով զգա աշակերտին։

Ուրեմն՝ ասում եք՝ Խորենացի թող ուսումնասիրեն բանասիրականո՞ւմ։ Հային ուզու՞մ եք կտրել պորտալարից։ Ի՞նչ է, Ձեզ քիչ են սովետական 70 տարիները, էլ չեմ ասում անկախացումից հետո ազգադավ քաղաքականությունը։ Ինչպե՞ս կարող է այդ հանուր֊ը առանց Խորենացու ծննդյան վկայականի գոյատևել։ Ինչպե՞ս կարելի է նրան պոկել իր ինքնությունից, պոկել իր արմատներից և ասել՝ վե՛ր կաց ու գնա՛։ Սևակը կասեր՝«քայլող ծառի՞, նման»։ 

Հիմա անդրադառնամ Նարեկացուն։ Քրիստոնյա աշխարհը ծնկում է նրա տիեզերական մեծության առջև, դուք ասում եք՝ պե՛տք չէ, թող բուհում մասնագետը ուսումնասիրի։ Բա այդ հանուր֊ը չիմանա՞, որ երկրորդ Աստվածաշունչը իր երկրում է գրվել, որ հայ գրականության վերածնունդին խավար միջնադարում Նարեկացին է զարկ տվել, որ նա գրել է համամարդկային, տիեզերական մի գործ, որի համար չին գիտնականը ծնկում է վերապատրաստման գնացած հայ ուսանողի առաջ և ձեռքը համբուրում՝ վստահ լինելով, թե համբուրում է հենց տիեզերական վարդապետի աջը։ Հասկանու՞մ եք՝ չինացին հավատում է։ Իսկ մեզ, փաստորեն, ասում եք՝ պետք չէ, ինչպես ձեր թոռն էր ասել՝ հին է։ Ես երեխայի հետ կապված Ձեր գրառումը չեմ այլակերպում, երեխայի զայրույթն ու նեղսրտումն էլ եմ հասկանում։ Բայց երեխան հենց այդ տարիքից պիտի հասկանա, որ ինքը առաքելություն ունի, որ հայ լինելը առավելություն է, ոչ թե պատիժ։ Ու նա պիտի հպարտանա և լցվի ոգեղենությամբ։ 

Հայ զինվորին հիշեցի։ Միայն մի բան կարող եմ ասել՝ մատաղ նրանց։ Սահմանին գրողի ծոցն են անցնում ամեն բան՝ ժողովրդավարությունը, աշխարհը՝ իր առաջընթացով, աշխարհաքաղաքացին, Հոմերոսն ու Շեքսպիրը, մարդու իրավունքները, առաջադեմ գաղափարները...Մնում են չորս բան՝ ոգի֊ընտանիք֊հայրենիք֊Աստված։ 

Ու դուք հայ զինվորին, այդ հանուր֊ի կարևոր, ես կասեի՝ ամենից կարևոր հատվածին զրկու՞մ եք այդ չորս բանից։ «Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար»,֊ կասեր Չարենցը։  

Դասերից փախած, ծույլ, դպրոց չսիող տղան մարտից առաջ «Ես իմ անուշ Հայաստանի...»֊ին է արտասանում, ֆիդայական երգ է երգում, քոչարի է պարում։ Հաստատ կհիշի (ականջի պոչով լսած) ուսուցչի ասածները հայի ու հայկականի մասին... Ու արյունը եռ կգա, ու թշնամին էլ ո՞ւմ շունն է...

Շահնուրը չգիտեր, որ մի վեպ էլ պետք է գրեր նահանջող հայրենիքի համար։ «Մեղա՜, մեղա՜ Արարատին...»։

Սուր են գրածներս, գիտեմ։ Սուր են, քանզի զգում եմ, որ խարխլվելու են հիմքերը հայի։ Որ հայ հանրությունը կորցնելու է կապը իր արմատների, որ հանուն աշխարհին դուր գալու՝ ջնջելու է իր գենետիկ հիշողությունը . կար, հիմա՝ չկա։ 

Իսկ խորքում արդյո՞ք հակազգային, ապազգային, հակահայկական չէ ձեր ծրագիրը։ Մտածե՞լ եք։ Թուրքի ուզածն էլ հենց սա է. մենք՝ համամարդկային աշխարհաքաղաքացի՝ ազգայինի ոչնչացման հիման վրա, նրանք՝ առանց կրակոցի, առանց ձեռքերն արյունոտելու...

Դե, էլ չեմ ասում՝ Մարքրիտների պակաս չենք ունենա։ 

Մաշտոցը վրացի կդառնա, Սայաթ֊Նովային էլ «մեջ֊մեջ կանեն»...

Մենք էլ անդեմք, անհայրենիք, անցավ ու երջանիկ։

Աբաջյանը լիներ ու ասեր. «Հայրենիքը հանձնողի...»։

Ինձ համար Ձեր պատճառաբանությունները այս և շատ հարցերի շուրջ ոչ միայն համոզիչ չէին, այլև՝ չհիմնավորված, անլուրջ։ 

Ուզում էի մեղմ, բայց ստացվեց դաժան։ Կներեք։ 

Հարգարժան Թամար, երևի աշխատելիս այսքան խորը չէիք մտածել։ Բայց պետք էր։ Ես դեմ չեմ Շեքսպիրին էլ, հունական առասպելներին էլ, ձեր՝ ուսուցչին ազատություն տալուն էլ (թեպետ այստեղ կզգուշանայի, կչափավորեի ազատությունը), ազատադեմ, նորարարական գաղափարներին էլ, բայց այդ ամենը ո՛չ ազգային դպրոցի հաշվին։ Ազգային գաղափարախոսությունը՝ սկսած նախակրթարանից (եթե ուզում եք իմանալ՝ սկսած մոր արգանդից) պետք է լինի պետական քաղաքականություն և հայեցակարգ։ 

Աշակերտը չի՞ սիրում ազգայինը, հինը՝ ստիպեք, ինչպես ստիպելով սովորեցնում են բազմապատկման աղյուսակը։ Եվ դրա համար բողոքողներ չկան, կարծեմ։ Սա՛ պիտի լինի պետության մարտավարությունը՝ պարտադիր և վե՛րջ։ Սիրել տալը թողեք ուսուցչին, եթե չի կարող՝ օգնեք, սատարեք, հնարներ գտեք միասին։ Էլի՞ չի ստացվում, ուրեմն՝ հեռացրեք, նա գործ չունի այդտեղ։ Վե՛րջ։

Պարո՛ն նախարար, պարո՛ն վարչապետ, վստահ եմ, որ հանրային այս քննարկումներին ուշադիր կհետևեք և երբեք չեք «անցկացնի» մի բան, որը հանրության սրտով չէ, ավելին՝ ապազգային է (նախկինների՝ ԽԾԲ (խնամի֊ծանոթ֊բարեկամ) կամ կոռուպցիոն ճանապարհով «սղացնելով» անցկացնելու փորձը այլևս գերեզմանում է)։

Երկար ստացվեց։ Բայց արժեր։ Թեպետ ասելու շատ բան կար։ Շնորհակալություն։

Հ.Գ. Տիկին Թամար, հավատում եմ, որ ինչպես Դուք ասացիք, բաց եք քննարկումների համար, և մեր համագործակցությունըկ առուցողական կլինի։ 

Հ.Գ. Հավատում եմ, որ իմ արած հեղափոխությունը այստեղ էլ է հաղթելու։ 

Հռետորական հարց֊ Էս երկրում մի խելքը գլխին ուսուցիչ չկա՞ր՝ ներգրավեիք ձեր թիմում։  

#բաց_նամակ_վարչապետին

#բաց_նամակ_Թամար_Ալեքսանյանին

#բաց_նամակ_ԿԳ_նախարարին

Ալիսա Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>