ՄԻՊ-ը խումբ է ուղարկել Ոստիկանություն բուհ չընդունվածների բողոքի ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու հարցերով
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին պաշտպանի մամուլի ծառայությունից:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

