Ուկրաինայում որոշել են մասնակցել հայ-ադրբեջանկան հակամարտության մեջ, զինյալների հավաքագրում է ընթանում ՝ Ադրբեջանին օգնելու համար. Լուսանկար, տեսանյութ
«RusVesna.su» կայքը հրապարակել է վերջին շաբաթվա ընթացքում չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ռազմական իրավիճակի մասին ամբողջական ամփոփագիրը՝ ԼԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Յակով Օսադչայի ճեպազրույցի արդյունքներով:
ԼԺՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ ներկայումս առկա իրավիճակը նկարագրելուն զուգահեռ, Յակով Օսադչայն Հայաստանի համար խիստ կարեւոր այս տվյալներն է ներկայացրել ասելով, որ Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ մարտական փորձ ունեցող զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների՝ Հայաստանի դեմ ռազմական հակամարտությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի տարածք ուղարկելու նպատակով:
Այս միջոցառումների ընդհանուր ղեկավարումն ու համակարգումն իրականացնում է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն: Այս փաստը հաստատում է Ուկրաինայի միջամտությունը պետական մակարդակով այլ երկրի գործերին։
Տեսանյութը՝ 4։01-ից:
Zham.am