Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Պատերազմ Արցախում
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

Նիկոլն արեց ամեն ինչ ռուսների հետ հարաբերությունները ավելի ու ավելի սրելու համար

Վերջին ամսվա իրադարձությունները և դրանց հետագա զարգացումների տրամաբանությունը ավելի քան մտահոգիչ են։ Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան սահմանի վրա պատերազմական լայնածավալ գործողությունների օր-օրի մեծացող վտանգն է, այլև դրանից առաջ և դրանից հետո տարբեր երկրներում ծավալվող իրադարձությունները։ Բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ մղված ադրբեջանական հարձակմանը հաջորդեցին երկրի քաղաքական ղեկավարության լիակատար ձախողումները դիվանագիտական ու քարոզչական ճակատներում։ Տարբեր երկրներում հնչեցին ադրբեջանական կողմին աջակցող հայտարարություններ, որին փորձ արեց հակազդել ոչ թե պաշտոնական Երևանը, այլ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները։ Քարոզչական պայքարի ճակատում ևս համայնքներում կազմակերպված գործողությունները չունեին պետական ոչ մի աջակցություն։ Այս ամենի ֆոնին, երբ նայում ես Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության գործողություններին, տպավորություն է ստեղծվում, թե նրանց համար միակ «մտահոգությունը» դիմակ կրելն է։ Ոչ մի արձագանք տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակումներին, պետական ոչ մի նախաձեռնություն հայկական ապրանքների՝ ռուսական շուկայից դուրս մղման փորձերի, հիմա էլ ոչ մի համակարգված աշխատանք Ռուսաստանի տարածքում հայ-ադրբեջանական բախումները կանխելու համար մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարության հետ։ Ամեն ինչ թողնված է դեսպան Տողանյանի ու համայնքի պատասխանատվությանը։ Նիկոլն ու իր շրջապատը «լվացել են ձեռքերը» և վերջ։ Մինչդեռ նախորդ մեկ ամսվա ընթացքում Նիկոլն արեց ամեն ինչ ռուսների հետ հարաբերությունները ավելի ու ավելի սրելու համար։ Նախ, կներեք բառի համար, կոռոնավիրուսի դեմ պայքարի ապուշագույն «պատճառաբանությամբ» հրաժարվելով մասնակցել Հաղթանակի զորահանդեսին, մի քանի օրից, ունենալով նույն վիճակը, Մինսկում մասնակցեց ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը։ Հետո, իր ֆեյքերի ու զոմբիների հարձակումը կազմակերպելով Մարգարիտա Սիմոնյանի վրա, փորձեց ստեղծել «հայրենասիրական» ֆոն ու իր փոքր շրջապատի հակառուսական տրամադրությունները տարածել հասարակության այլ շերտերում։ Հիմա էլ, տարբեր երկրներում հայկական ու ադրբեջանական համայնքների միջև բախումների հսկայական վտանգի, Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող սադրիչ, հայերի նկատմամբ բռնությունները շարունակելու կոչերի ֆոնին Նիկոլը ոչ միայն բացարձակ անգործություն է դրսևորում, այլև, սփյուռքի գործերով իր հանձնակատարի օրինակով, արձակուրդ է գնում։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը շահագրգօված է Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումների սաստկացմամբ, որպեսզի դրանում հետագայում մեղադրի ռուսներին, Հայաստանի հասարակության մեջ ստեղծի հակառուսական հիստերիա ու վերջնականապես փորձի փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Նիկոլի վարքագծի այլ բացատրություն ուղղակի չկա։

Սա արդեն ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև մեր ժողովրդի տարբեր հատվածների ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգ, որին հակազդելու ոչ մի քայլ այս իշխանության կողմից չի ձեռնարկվում, եթե չասեմ ավելին, այն անուղղակիորեն հրահրվում է նրանց գործողություններով։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>