«Քո ներկայությամբ զարդարում էիր յուրաքանչյուր միջոցառում»․ հարազատ դպրոցը՝ Արթուր Մուրադյանի մասին. Լուսանկար
Դիտել նաև
2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան
Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն
Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է զինծառայող. ՊՆ
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը Երևանից էր։ Նա ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Արթուր Մուրադյանը սովորել է Երևանի թիվ 105 ավագ դպրոցում։ Կրթօջախի ֆեյսբուքյան էջում տարածվել են նրա լուսանկարները։ «Գեղեցիկ, հպարտ երիտասարդ, սիրելի՛ Արթուր։ Քո ներկայությամբ զարդարում էիր դպրոցական յուրաքանչյուր միջոցառում։
Հայրենիքի՛ պաշտպան, մեր հա՛յ զինվոր, լույս դարձար, որ լուսավոր ու խաղաղ լինի հայրենիքիդ երկինքը»։



