Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Պատերազմ Արցախում
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

Հպարտության փորձություն. ո՞րն է ավելի վիրավորական

Հայկական ատելության ու անհանդուրժողականության հեղափոխությունն արտահանվեց. RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շրխկացրեց այն ճշմարտությունը հայ֊ռուսական հարաբերությունների մասին, որ իշխանությունը նրբորեն թաքցնում էր։ Նրան ի պատասխան հպարտները սկսեցին ստորագրություն հավաքել, որ նրա ազգանվան -յանը հանեն։

Հիտլերի ժառագնե՞րն են, թե՞ ինքնուրույն ֆաշիստ դառան, որ որոշել են, թե իրենք հայ-ի լիցենզիա են տալիս ու առնում։ Իսկ Սիմոնյանի համախոհներն էլ՝ նրան հաջակցություն, նրա գրառման տակ ստորագրություններ են դնում, Սիմոնյանի ամուսինը՝ Տիգրան Քեոսայանն էլ իր խոսքով աջակցեց՝ «Հայ հասարակությանն իր գրառմամբ բորբոքելով՝ Մարգարիտան արդեն իսկ Հայաստանի ապագայի համար շատ ու շատ բան է արել։ Հենց ապագայի համար, որը ռազմական առկա իրականության պայմաններում կարող է և չգալ։ Հիմարներին արդեն չես փրկի, իսկ խելացիներն ամեն ինչ շատ ճիշտ հասկացան»։ Ու հեղափոխական բուլդուզերը միացվեց հիմա էլ Քեոսայանի դեմ. մի բուլդուզեր, որի վառելիքը ատելությունն է հայրենակցի նկատմամբ. չքշե՞ն նրա հոր՝ Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանի վրա։ Հեղափոխությունը հենց նրանով է հեղափոխություն, որ սիրում է ջնջել պատմություն ու հիշողություն։

Մի խոսքով, սևուսպիտակի հեղափոխությունը բանակներ է հանում իրար դեմ։ Իհարկե, թավշյա բանակը՝ ագրեսիվ ու հայհոյաբերան։

Ասում են՝ Մարգարիտան մեզ է վիրավորել, քանի որ նրա խոսքը ուղղված է այն կառավարության դեմ, որը մենք ենք ընտրել։ Լավ, հպարտ ու արժանապատիվ անձը շատ զգայուն է լինում, կարող է կես խոսքից վիրավորվի։

Բայց այս նույն մշակույթը մի նոր բան է բացահայտում, որ այդ նույն արժանապատիվները հեչ չեն վիրավորվում, երբ իրենց խաբում են։ Վարչապետը անընդհատ խաբում է, բայց վիրավորվող չկա, ամենաբեմականացված սուտը՝ երկու տարի առաջ հրապարակում մի 50 հազար հոգի հավաքեց ու խաբեց՝ «Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է»։ Անցնում է ժամանակ, հարցնում են՝ բա ո՞ւր է, Փաշինյանը փնթփթնում է ՝ պարկուճը, գիտեք, փոխել են։ Ոչ ոք չասաց՝ պարկուճ-մարկուճ չգիտեմ, վիրավորված եմ, ստել ես, ինձ խաբել ես, որ ծափ տամ, երբ Քոչարյանին կրկին կալանավորես։ Էդքան ապուշ չեմ, որ հիմա էլ խաբես՝ չերեմուխայի պարկուճը ո՞րն է կամ նռնակի պարկուճը ո՞րն է կամ էլ՝ զոհեր կան, որ գնդակից են զոհվել, գնդակը կա, պարկուճն ի՞նչ ես անում, մի երկու դեդեկտիվ կյանքում նայած կլինեմ, կիմանամ, թե ոնց են սպանությունը բացահայատում, լրիվ էշի տեղ ես դրել։

Չգիտեմ, թե Հայաստանում որևէ ղեկավար եղե՞լ է, որին զրպարտության համար դատի տան, բայց վարչապետ Փաշինյանի ու նրա թերթի դեմ կարծեմ արդեն 5֊րդ դատն են բացում զրպարտության համար։

Ընտնիքներ են քանդվում, երբ ամուսիններից մեկը խաբում է մյուսին, բայց հեղափոխական ընտանիքը ամուր է, հեղափոխական ընտանիքում ամուսիններ չեն, մի հայր է ու բազում երեխաներ, որոնք չեն վիրավորվում այն երեխայի պես, որը գիտի, որ ծնողը իրեն խաբում է իր բարօրության համար։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>