Վրաերթ Երևանի Ռուբինյանց փողոցում
Մարտի 31-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Խաչիկ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

