Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Պատերազմ Արցախում
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

27 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հուլիսի 23-ին, ազատագրվեց Աղդամը

§1 27 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հուլիսի 23-ին, ազատագրվեց Աղդամը։
§2 Հաջորդ օրը՝ հուլիսի 24-ին, ԼՂՀ ղեկավարման բարձրագույն մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ստորագրեց թիվ 263 գաղտնի որոշումը՝ «Աղդամ քաղաքից ԼՂՀ գույքի դուրսբերման մասին»։ Փաստաթղթի պրեամբուլայում տրված էր խիստ դիվանագիտական հիմնավորում-ձևակերպում՝ «Վերջին տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ձեռնարկություններին և կազմակերպություններին հասցեագրված բոլոր բեռները կալանվում և յուրացվում էին Աղդամ քաղաքում։ Աղդամ քաղաք էին տարվում նաև Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական բանակի կողմից օկուպացված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տնտեսությունների գույքը։ Կապված Աղդամ քաղաքից և Աղդամի շրջանի հարակից գյուղերից ադրբեջանական բանակի նահանջի հետ՝ հնարավորություն է ստեղծվել վերադարձնել ԼՂՀ թալանված գույքը»։ Աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվում է շտաբ՝ ղեկավարությամբ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Ժիրայր Պողոսյանի։ Պետության ղեկավար կազմի անդամների քաղաքական ժարգոնում այս մարմինն ուներ առավել «նատուրալիստական» բնորոշում՝ «թալանի շտաբ»։

§3 Շտաբի հիմնումից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, առողջապահության նախարար Վյաչեսլավ Աղաբալյանը Պաշտպանության պետական կոմիտեին է ներկայացնում Աղդամի հիվանդանոցներից հանված բժշկական տեխնիկայի, սարքավորումների և գույքի նախնական ցանկը․

1. Ռենտգեն կոմպլեքս РУМ-20М — 1 հատ
2. Ռենտգեն սարք РУМ-4 — 1 հատ
3. Ռենտգենֆլյուրոգրաֆ — 2 հատ
4. Ֆիզիոթերապևտիկ ջրաբուժարան — 1 հատ
5. Ֆիզիոթերապևտիկ բուժական վաննա — 1 հատ
6. Ատամնաբուժական հարմարանքներ — 3 հատ
7. Ատամնաբուժական աթոռներ — 3 հատ
8. Ատամնաբուժական ինվենտար — 5 հատ
9. Վիրահատական սեղաններ — 2 հատ
10. Վիրակապարանի սեղաններ — 2 հատ
11. Հիվանդների տեղափոխման սայլակներ — 3 հատ
12. Ֆիզիոթերապևտիկ սարքեր տարբեր մակնիշների — 10 հատ
13. Էլեկտրասրտագրիչ սարք — 3 հատ
14. Կյուվեզ վաղածին երեխաների համար — 1 հատ
15. Բժշկական մահճակալներ — 150 հատ
16. Աշխատող մահճակալներ — 50 հատ
17. Ներքնակներ — 150 հատ
18. Վերմակներ — 30 հատ
19. Հիվանդանոցային սպիտակեղեն — 30 սեն․
20. Բարձիկներ — 100 հատ
21. Բժշկական կահույք — 20 սեն․
22. Սառնարաններ — 2 հատ
23. Կոնդիցիոներներ — 2 հատ
24. Ուսանողական նստարաններ — 40 հատ
25. Տնտեսական աման
26. Բժշկական պիտույքներ
27. Գրենական պիտույքներ
28. Սեղաններ, աթոռներ — 60 հատ
29. Պատգարակներ — 10 հատ
30. Մահճասեղաններ — 100 հատ
31. Լաբորատոր ցենտրիֆուգա — 3 հատ
32. Թերմոստատներ — 3 հատ
33. Ֆոտոկոլորիմետր — 1 հատ
34. Լաբորատոր պարագաներ և պիտույքներ — 100 հատ
35. Ռենտգենային քիմիկատներ — 20 տուփ
36. Սկավառակներ — 30 հատ
37. Բիքսեր — 10 հատ
38. Դեղորայք — …
39. КАМаз մակնիշի ավտոմեքենա — 1 հատ անսարք
40. Ինքնաբեռնիչ մեքենա — 1 հատ
41. Թախտ — 1 հատ
42. [Բժշկական] պահարաններ — 25 հատ
§4 Տարիներ շարունակ ադրբեջանական օղակի մեջ հայտնված, առանց կենսապահովման համար անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ բժշկական պիտույքների մնացած մեր բնակավայրերի վրեժը լուծված էր՝ գլխավորությամբ քաղաք-հերոս Ստեփանակերտի և Ասկերանի։
§5 Առհասարակ Աղդամի գրավումն ու հետագա ոչնչացումը բարբարոսության, միջնադարյան տիպի վրեժխնդրության, փայլուն ռազմարվեստի, ճշմարիտ մարդասիրության և խաղաղարարության մի հոյասքանչ սինթեզ էին, ուստի ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ։

Հ․Գ․ Նկարում՝ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը՝ Աղդամում պահպանված միակ շենքի՝ Ջումա մզկիթի մուտքի մոտ (մզկիթի պատին՝ ռուսերեն անպարկեշտ արտահայտություն, ներկայումս՝ սրբված)։

Էլբակեան Էդգարի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>