Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Հայկական բանակը ոչ 1-ին, ոչ 2-րդ, ոչ 3-րդ նախագահինն է, ոչ էլ այսօրվա վարչապետինը․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ

Բավականանին բարդ ռազմաքաղաքական վիճակում ենք, երկար տարիներ այն գոյություն ունի, լուծումների շարքում կարեւորը մեր համախմբվածությունն է՝ բանակի, պետության, բնակչության միասնությունը։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Դեռ Արցախյան ազատամարտի տարիներից մարտական գործողություններ են պարբերաբար ընթացել նաեւ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին, որը նախկին խորհրդային երկու հանրապետությունների սահմանն է, բայց կա դիրքերի խճճվածություն, կան դիրքեր, որ մեր տարածքում են, բայց իրենցն են, կան դիրքեր, որ իրենց տարածքում են, բայց մենք ենք զբաղեցնում։ Դիրքային պայքարը մշտապես եղել է։ Այս վերջինը դիրքային բախում էր, որն ամենամեծն էր վերջին տարիներին։ Այդ բախման արդյունքում Հայկական ԶՈՒ-ը դիրքային բարելավում են իրականացրել։ Սա Ադրբեջանի սադրանքի արդյունքում է եղել, եւ դիրքերի բարելավումը տեղի է ունեցել բացառապես ՀՀ տարածքում։ Եվ մենք բոլորս տեսանք ինչ նպատակասլացությամբ ու պատվով Հայկական բանակն իր առջեւ դրված խնդիրն իրականացրեց», նշել է Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարարի կարծիքով՝ մենք եւս մեկ անգամ ամրագրեցինք մի քանի փաստ․

«ՀՀ ԶՈՒ-ը կայացած կառույց է, սահմանների պաշտպանության իր պարտականությունները կատարում է։ Այս անգամ տեղեկատվությունը շատ ավելի մեծ էր, ցույց տվեցինք մարտական բարձր պատրաստակամություն եւ զորատեսակների միջեւ համագործակցության բարձր աստիճան, բացի հետեւակից, նաեւ հրետանին, ՀՕՊ-ը, նաեւ գործակցությունը ՏԻՄ-երի հետ, եւ միասնական տեղեկատվական կենտրոնը, որ մենք փորձարկել էինք Շանթ-2015 զորավարժություններում, իրեն փայլուն դրսեւորեցին»։

Ըստ Սեյրան Օհանյանի, բավականին շատ տեղեկություններ կան, թե ինչ ահռելի ծախսերի գնով եւ ինչ զնատեսակներ է ձեռք բերել Ադրբեջանը, բայց գիտենք նաեւ, որ արտասահմանցի հրահանգիչներն են դրանց կառավարումն իրականացնում, այնպես որ՝ այլ բան է դրանք ունենալը, այլ բան դրանց տիրապետելն ու մասնագիտական հմտություններով կիրառելը, ինչը մեզ մոտ շատ ավելի բարձր է եւ դրա հաշվին ռազմական հավասարակշռությունը պահպանվում է։

2016-ի ապրիլյան պատերազմի հետ համեմատության եզրերի վերաբերյալ հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանը նշել է, որ Ապրլյան քառօրյան սկսվել է մի քանի տեղում դիվերսիոն-հետախուզական գործողություններով, այնուհետեւ ճակատի ամբողջ երկայնքով ավելի քան 35 ուղղությամբ մարտական գործողություններով։

«Իսկ այս գործողությունները մեզ համար անկնկալ չէին, նախապատրաստվող գործողությունների դեպքում անակնկալ ազդեցություն չի ունենում այն։ Մեկ դիրքի շուրջ այս գործողություններով բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը, եւ մենք ամրագրեցինք նաեւ համաժողովրդական համախմբվածության հերթական բարձր նշաձողը», ընդգծել է Սեյրան Օհանյանը։

Իշխանության որոշ ներկայացուցիչների համեմատությունների, վերջին 2 տարում բանակի կառավարման գործում առաջընթացի եւ նախկին եւ ներկայիս շրջանների համեմատությունների վերաբերյալ Սեյրան Օհանյանն ասել է, որ չի ուզում «իմուքոնն» անել։

«Հայկական բանակը ոչ 1-ին, ոչ 2-րդ, ոչ 3-րդ նախագահինն է, ոչ էլ այսօրվա վարչապետինը, ոչ մի պաշտպանության նախարարինը չէ, բայց բոլորն էլ իրենց ջանքերը ներդրել են, որ ԶՈՒ-ն անընդհատ կատարելագործվեն։ Ճիշտ չէ, որ հրամանատարները փոխվել են, դրա համար են հասել հաջողության։ Սա 1-2 տարվա արդյունք չէ։ Ես հպարտանում եմ, որ այսօրվա պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, զորամասերի հրամանատարներն իմ գործընկերներն են եղել եւ այսօր պատվով կատարում են իրենց խնդիրը։ Այս բախումով չի ավարտվելու, եւ կոչ եմ անում երկրի ղեկավարությանն ու ԶՈւ հրամանատարությանը սթափ գնահատել իրավիճակը եւ անընդհատ մտածել սադրանքների կամ արկածախնդրության դեպքերում հակառակորդին արժանի հակահարված տալու, պատժելու, պարտադրելու մասին։ Չի կարելի ասել, որ հայ զինվորը եղել է սոված կամ ոտաբոբիկ։ Տարբեր ժամանակներում եղել են խնդիրներ, որոնք քայլ առ քայլ լուծվել են։ Մեկ վաշտ կայացնելու համար 2 տարի է պետք, զորամասը՝ 3-4 տարի, բանակային կորպուսը՝ 5-6 տարի, այսինքն զօրուգիշեր քրտնաջան աշխատանքով ենք այսօր հասել այս արդյունքին», ասել է Սեյրան Օհանյանը, մանրամասնել, որ նախորդ տասնամյակներին են դրվել ռազմարդյունաբերական համալիրի հիմքերը, կատարելագործվել, մասնավորապես ԱԹՍ-ներ ստեղծելու եւ զարգացնելու գործը, ստեղծվել են ռազմական բուհերն ու ակադեմիան, որտեղ կրթություն ստացած սպաներն են այսօր իրենց պարտքը փայլուն կատարող հրամանատարները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>