Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Պատերազմ Արցախում
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

Դատարանը քննելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ հարցը՝ առանց ՍԴ դատավորներին լսելու․ նրանք նույնիսկ դատակոչված չեն․ Էլինար Վարդանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիբեկյանն այսօր որոշեց չքննել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրել Սահմանադրական Դատարանի դատավորներին, որոշելով հարցին անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանը քննելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ հարցը՝ առանց ՍԴ դատավորներին լսելու։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ճնշում է գործադրվել ՍԴ անդամների վրա, իսկ ՍԴ անդամները նույնիսկ դատակոչված չեն։

Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ հնարավոր ճնշումների դրվագը կարևոր է դառնում հատկապես ՍԴ շուրջ ընթացող այսօրվա զարգացումների ֆոնին, որովհետև ոչ հեռավոր ապագայում դատարանը քննելու է ՍԴ նկատմամբ այսօրվա ճնշումները, որի արդյունքում Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ-ի կողմից որոշումներ ընդունելու կարողությունը կախվածության մեջ հայտնվեց քաղաքական իշխանությունից, այս պահի քաղաքական ընկալումներից և նպատակահարմարությունից։

Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, առանձին մարմիններ ՍԴ-ի հանդեպ կիրառեցին ներգործության բացահայտ միջոցներ։ Ինչպե՞ս կարելի է կոչել մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ վարչապետի՝ իրար հետևող գրառումները, երբ ժամը 00։01 ազդարարում է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին, դարձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար և ամենակարևորը, որպես դարի իրադարձություն, տարածում լրատվամիջոցներում։

Իսկ այս ամենի կուլմինացիան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն է ՍԴ-ին՝ հետաձգել 2020թ. հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

ՍԴ նախկին դատավոր Վ. Պողոսյանը իրավացիորեն փաստում է, որ ԱԺ-ն Սահմանադրական Դատարանին կարող է դիմել միայն Սահմանադրությամբ որոշված հարցերի շրջանակներում: Մյուս բոլոր դեպքերում ցանկացած դիմում, խնդրանք, անգամ հեռախոսազանգ կարող է դիտվել որպես ճնշում դատարանի նկատմամբ:
Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. որտե՞ղ է ՀՔԾ պետը, ինչո՞ւ է ուշանում նրա կողմից Սահմանադրական Դատարանի հանդեպ ճնշումներին պատշաճ արձագանքը։

Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի ջանասիրությամբ էր Հ1-ը 2018թ. օգոստոսի 3-ին մի ամբողջ օր «սենսացիոն բացահայտում Մարտի 1-ի գործով» լուրը անոնս անում, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետը և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է, համաձայն որի ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշում էր տեղի ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից։ Այնուհետև պարզվեց, որ հիշատակվող դատավորը հրապարակավ հերքել էր լուրը: Բայց անգամ դա չխանգարեց, որ ենթադրյալ ճնշման վերաբերյալ վիկիլիքսյան հրապարակումը հայտնվի մեղադրանքի հիմքում։ Այսօր ամենը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ՝ վարչապետի, ԱԺ և ոստիկանության մակարդակով, լուսաբանվում է բոլոր լրատվամիջոցներով, ՍԴ դատավորները ոչ միայն չեն հերքում, այլև աղաղակում են իրենց իրավունքների խախտման և սահմանադրական դրույթների կոպտագույն ոտնահարման մասին, սակայն այս ամենը ՀՔԾ կողմից տոտալ անտարբերության է արժանանում։

Չի կարող մի դեպքում Սահմանադրական դատարանի հանդեպ ճնշումների վերաբերյալ՝ ոչնչով չապացուցվող ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ նման աղաղակող խախտումներն ընդհանրապես որևէ կերպ չդիտարկվեն։ Եվ եթե այսօր այս հարցում միատեսակ մոտեցում չդրսևորվեց, վաղն արդեն հաջորդ ՀՔԾ պետը ՍԴ հանդեպ այսօրվա ճնշումներին, կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտնահարմանը, իշխանության յուրացմանը պարտավոր կլինի իրավական գնահատական տալ։ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող առնվազն իրավական քննության առարկա չդառնալ։

Հ.Գ. Վաղն իրավական քննության առարկա է դառնալու նաև արտակարգ դրության ընթացքում համավարակի դեմ պայքարի ձախողումը, և արտակարգ դրությամբ արդարացվող ոչ իրավաչափ գործողությունները։ Այսօր ոստիկանները դիմակ չկրելու և ոստիկանի պահանջները չկատարելու համար ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին երկու աղջկա։ Ձեռնաշղթաներով աղջիկներին ոստիկանները խրոխտ ու հպարտ ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք։ Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ մեթոդներով համավարակի դեմ չեն պայքարում։ Ուզում եք ցույց տալ, որ իսկապես պայքարում եք վարակի դեմ, քննության առարկա դարձրեք պայքարը ձախողած պաշտոնյաների գործողություններն ու անգործությունը։  

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>