Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Պատերազմ Արցախում
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

Նման մոտեցումն ընդամենը ամբոխին դուր գալու ձգտում է

Ազգերը՝ ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում են արժեքների համակարգ, նպատակներ եւ իղձեր՝ նախանշելով իրենց հարատեւման ռազմավարությունը։ Այս ամենի տեսաբանված ամբողջությունը համարվում է ազգային գաղափարախոսություն։ Սակայն ոմանք տուրք տալով ամբոխավարությանը, պնդում են, թե ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որն է իր ազգային գաղափարախոսությունը եւ իբրեւ դրա իրականացման ճանապարհ առաջարկում են հետեւյալ լուծումը․ թող ժողովուրդն ընտրությունների միջոցով նախընտրի այս կամ այն կուսակցությանը, որի ամրագրած գաղափարախոսությունը կդառնա տվյալ ժամանակաշրջանի առաջնորդող գաղափարախոսություն։

Նման մոտեցումը ընդամենը ամբոխին դուր գալու ձգտում է եւ չի կարող ունենալ լուրջ հիմնավորում։ Մինչդեռ ազգի մտավոր ընտրանին պետք է մշակի եւ ամբողջացնի ազգային գաղափարախոսություն, որը կդառնա գոյակցության համազգային կողմնորոշիչ։ Ակնհայտ է, որ մտավոր ընտանին չի որոշվում ընտրությունների կամ քվեարկության միջոցով։

Ընտրյալներն ի հայտ են գալիս պատմության վճռորոշ եւ շրջադարձային հանգրվաններում։ Հայ ժողովրդի համար այդ անունները բազում են, ինչպես օրինակ՝ Մեսրոպ Մաշտոց, Վարդան Մամիկոնյան, Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Թումանյան, Գարեգին Նժդեհ եւ այլն։

Դժբախտաբար միշտ չէ, որ քաղաքական էլիտաները առաջնորդվում են ընտրյալների առաջադրած գաղափարաբանությամբ։ Հայ ժողովրդի կյանքում առկա արժեքային ճգնաժամը հետեւանք է նախեւառաջ մեր քաղաքական եւ մտավոր ընտրանու որոշակի հատվածի օտարամոլության, սեփականը ածանցելու բարդույթի։

Այս տենդենցը, ինչը հայերիս համար առավել քան ցցուն է դարձել ներկայում, առնվազն մեկ-երկու տասնամյակ առաջ թակել է եվրոպական մի շարք ժողովուրդների դռները։

Մինչդեռ գլոբալիստական աշխարհում , տարածաշրջանային սպառնալիքների խրթին վերադասավորումների պայմաններում ազգային ինքնությունն ու հայապահպանությունը օրակարգային հարցեր են ազգերի գոյատեւման մրցապայքարում։ Ըստ այդմ՝ հենց ազգային գաղափարախոսությունն է այն իմունիտետը, որն այսօր անհրաժեշտաբար առավել քան երբեք պետք է թելադրվի օրվա իշխանությունների կողմից եւ ուղղորդի հանրությանը։ Պետությունը պարտավոր է բացատրել իր քաղաքացուն, թե ո՞րն է հայ մնալու իմաստը, ինչո՞ւ հայը պետք է ապրի իր հայրենիքում, զոհաբերի իր ներկան հանուն վաղվա։

Սրանք կենսական հարցադրումներ են, որոնց պատասխանները պետք է փնտրել հոգեւոր-բարոյական տիրույթում։ Ազգի եւ հայրենիքի հավիտենականության գաղափարը պետք է սնվի կենսունակ եւ գիտակից հասարակության կենսակերպից, որի շինարարը վերոնշյալ մտավոր եւ քաղաքական-հասարակական էլիտան պետք է լինի։

Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի։ Մարդկությունը կազմում են ազգերը, եւ ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ։ Ազգերից յուրաքանչյուրը իր հոգեկերտվածքով ինքնատիպ է եւ անկրկնելի։ Մարդկությունը հարուստ է ազգերով եւ որեւէ ազգի կորստով այն աղքատանում է։ Հետեւաբար այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է նաեւ համամարդկայինի դեմ։ Հայ ազգի ինքնությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում։ Ազգերը բացի առանձնահատկություններից ունեն նաեւ ընդհանրություններ։ Թեեւ բոլոր ազգերը իբրեւ Արարչի ստեղծագործություն ընդհանրական են, բացարձակի եւ հավերժի հետ նրանց մերձեցման բովանդակությունը նույնն է, բայց յուրաքանչյուր ազգ ունի դեպի Աստված տանող իր ճանապարհը, ավելի ճիշտ՝ իրեն տրված ճանապարհը։

Ազգային ինքնատիպություն, թե համաշխարհային միօրինականացում․ այս խնդիրը մշտապես եղել է մարդկության առջեւ, իսկ այսօր վիճակը առավել քան երբեւէ նետված է նաեւ հայ ազգին։ Հայաստանում աշխարհաքաղաքացիություն քարոզողները, որոնք օրվա իշխանական վերնախավում բավական ազդեցիկ տեղ ու դիրք են զբաղեցնում, շահարկելով ինտեգրացման գործընթացները՝ փորձում են հայությանը պարտադրել միօրինակ բարքեր, արժեքներ, մտածողություն եւ հասարակարգ։

Այս պայմաններում առավել քան կարեւոր է ձեւակերպել եւ ամրագրել պետության ազգային նկարագիրն ու բովանդակությունը, որի հիմնասյունը հայապահպանությունն է։ Ազգային պետությունը պետք է լինի տվյալ ազգի հայրենի հողի վրա հաստատված ինքնիշխան կառույցը։ Սա պետք է իրականացնի ազգի իղձերն ու նպատակները։ Ազգային պետության առկայության պայմաններում պետական գաղափարախոսությունը եթե չի էլ նույնանում, ապա առնվազն պետք է հենվի ազգային գաղափարախոսության վրա։ Ապազգային կամ ազգային դիմագծից զուրկ պետությունը, երջանիկ քաղաքացի, աշխարհաքաղաքացի ունենալու մասին քաղաքական էլիտայի հռչակագրերը սպանում են ազգի դիմադրողականությունը՝ գոյատեւման ողնաշարը։

Անհատի կամ հասարակության բարեկրթություն ասելով, օրվա իշխանությունները որպես կանոն հասկանում են տնտեսական բարեկեցություն։ Ակնհայտ է, որ արդի լիբերալիզմը մարդուն դիտում է իբրեւ տնտեսական էակ, անկախ ազգությունից եւ դավանանքից, իսկ նրա տնտեսական բարեկեցությունը՝ որպես գերակա նպատակ։ Մինչդեռ ազգային պետությունը կոչված է իրականացնելու նախեւառաջ ազգի՝ որպես համընդհանուր միավորի նպատակները, որի հիմքում դրված կրթական, օրենսդրական, տնտեսական բովանդակությունները ներդաշնակ կլինեն ազգի հոգեկերտվածքին։ Այս առումով ազգի կամ անհատի տնտեսական բարեկեցությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ նրանց հոգեւոր որակների լիարժեք դրսեւորման համար։

Նյութական բարեկեցություն ունենալ և ծախսել կարող է ամեն ոք, բայց անհրաժեշտ է գիտակցություն՝ իմանալու օրինակ՝ թե ինչ նպատակի համար, որքա՞ն եւ ե՞րբ, հանուն ի՞նչ գաղափարների պետք է ծառայեցնել տնտեսական բարեկեցությունը:

Այսպիսով, ազգային պետության խնդիրն է վերոնշյալ սկզբունքի իրացումը։ Նման պայմաններում առաջնային է դառնում պետության ազգային ռազմավարության մեջ հայապահպանության եւ հայկական ինքնության ընդգծումը։ Եւ այս ամենը պետք է ոչ թե կիրառվի կենացային մակարդակներում կամ լայվերում, այլ պետք է բազիսավորվի համապետական ռազմավարությամբ։

Եթե 2007թ․ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում հայապահպանությունը նշված է որպես հիմնարար արժեք, ապա 2020թ․ հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ հայապահպանության մասին խոսք չկա։ Հանուն արդարության նշենք, որ հայապահպանության կարեւորությունն այս փաստաթղթում ընդգծված է միայն Սփյուռքի դեպքում, բայց ՀՀ քաղաքացիների համար հայ ինքնության զարգացումը օրվա իօշխանությունը ավելորդ է համարել։ Արդյո՞ք սա պատահական վրիպակ է։ Երիցս ոչ։

2018թ․ ապրիլ-մայիսյան իշխանափոխությունը, որը ՀՀ վարչապետի աթոռին նստեցրեց իր խոսքով՝ իզմեր չունեցող մեկին, ի սկզբանե մերժեց եւ նսեմացրեց ազգային ավանդական ինստիտուտները եւ գերնպատակ սահմանեց հպարտ եւ երջանիկ քաղաքացու կերտումը։ Ըստ այդմ՝ իշխանությունը հռչակեց, թե ՀՀ հպարտ քաղաքացին նորովի է գիտակցում ինքն իրեն ե. իր սահմանները պետության եւ հայրենիքի նկատմամբ։

Իսկ ո՞րն է հպարտ եւ երջանիկ քաղաքացու հոգեկերտվածքը, ի՞նչ առաջնահերթություններ ունի նոր հռչակված հեղափոխական հասարակարգը․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները տրվեցին եւ իշխանափոխության մունետիկների բանավոր հայտարարություններով, եւ գործողություններով, եւ, ի վերջո, վերջին 2 տարիներին ընդունված օրենսդրությամբ եւ փաստաթղթերով։

Այսպես․ 2018թ․ իշխանափոխությունից հետո հարձակման ենթարկվեցին ազգային ինստիտուտները՝ հայ ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հայկական բանակը։

Նսեմացվեցին անցյալի ռազմական հաղթանակները, զրոյացվեցին դիվանագիտական հաջողությունները, անվանարկվեցին արցախյան ազատամարտի հերոսներ։

ՀՀ ամենաբարձր ամբիոններից տոտալ քարոզ սկսվեց ընդդեմ հայկական ավանդական արժեհամակարգի եւ մտածողության, պետական մակարդակով փորձ արվեց աղավաղել հայկականության հիմնասյունը։ Ոչ վաղ անցյալում քրիստոնեական բարոյականության վրա խարսխված ցանկացած հայի համար սահմանված ամենապարզ սկզբունքները կեղծ հռչակվեցին․ տրանսգենդերը ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ վերջապես իրականացավ իրենց երազանքը․ «այն, ինչ հին Հայաստանում անհնարին էր, նոր Հայաստանում իրականություն է»։

Հայապահպանության կարեւորագույն ինստիտուտը՝ ազգային եկեղեցին 2 տարի է կատաղի հարձակման տակ է․ հայ ժողովրդի պատմության ընթացքում եզակի ոտնձգություն տեղի ունեցավ Մայր Աթոռի՝ Վեհարանի եւ Ամենայն հայոց վեհափառի նկատմամբ։ Այս ապազգային նախաձեռնության կազմակերպիչները ուղիղ հովանավորվեցին հեղափոխական իշխանության կողմից։

Ստվերվեց հայ եկեղեցու բացառիկ դերակատարումը, որն, ի դեպ, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։ «Հայ Եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա, հեռացվեց դպրոցական ծրագրից։ Հայ ինքնության դեմ իշխանական պայքարը այսքանով չի սահմանափակվում․ հեղափոխական իշխանությունը գործի է դրել բարձրագույն կրթական հաստատություններից հայագիտության վտարման գործընթաց․ «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը այսուհետ պարտադիր չի լինելու ոչ մասնագիտական կրթության համար։

Մինչդեռ նախօրեին Տավուշում նահատակված քաջարի զինվորը գուցե բարձրագույն կրթություն չուներ, բայց նա ապացուցեց, որ հայապահպանությունն ու ազգային ինքնությունն այն գերագույն զոհասեղանն է, որի վրա արժե դնել սեփական կյանքը։

Հայրենիքի զինվորն այն հայն է, որ գիտակից անձնազոհության է գնում․ հանուն ում եւ ինչու է տալիս ամենաթանկը՝ կյանքը։ Որ հայրենիքը զուտ հողակտոր չէ, որ մոլորակի ցանկացած այլ տարածքում կգտնվի ապրելու համար։

Դիրքերում կանգնած զինվորը չի ուզում եկեղեցու փոխարեն մզկիթում աղոթել, չի ուզում Կոմիտասին փոխել թուրքական մուղամով, չի ուզում հայերենի փոխարեն օտար լեզվով խոսել, եւ, ի վերջո, չի ուզում արժանապատիվ ապրելու փոխարենխաղաղություն մուրալ։
Հետեւաբար մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը։ Պետությունն առանց ազգային բովանդակության նույնն է, ինչ մարմինն առանց հոգու։ Եւ ուրեմն՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է խարսխված լինի ոչ թե պարզապես պետության հավիտենականության, այլ ազգի եւ ազգային պետության հավիտենականության գաղափարի վրա։

Հոգեպես մանրամում եւ ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>