Մխիթարյանի գեղեցիկ գոլն ու «Ռոմայի» ոչ-ոքին. Տեսանյութ
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Իտալիական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 2:2 է խաղացել Միլանի «Ինտերի» հետ:
15-րդ րոպեին Ստեֆան դե Վրին առաջ է մղել հյուրերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սպինազոլան հավասարեցրել է հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ խաղարկումից հետո երկրորդ գնդակն է ուղարկել «Ինտերի» դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Լուկակուն 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը: Մխիթարյանը խաղացել է մինչև 83-րդ րոպեն:
Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» 58 միավորով 5-րդն է:

