Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Դիտել նաև
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից
«Քննարկվել են արդի հիմնահարցեր երկկողմանի հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության մասին, ինչպես նաեւ ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»,-հայտնել են նախարարությունում։
Դիվանագիտական կառույցում հավելել են, որ Լավրովը շնորհավորել է Բայրամովին կարեւոր պետական պաշտոնում նշանակվելու առիթով, կողմերը նաեւ հաստատել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու հարցերը։ «Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը լայն օրակարգային հարցերի շուրջ՝ ներառյալ նոր կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների կանխարգելումը, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիներին աջակցությունը հայրենիք վերադառնալու հարցում»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Աղբյուրը՝ yerevan.today

