Դադարե՛ք սադրել Հայոց բանակին. Գարիկ Մարտիրոսյան
Դիտել նաև
Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար
Ունենք մի վերջին հնարավորություն, որը սկիզբ կառնի սուրբ Էջմիածնից (տեսանյութ)
«Կրկին խաբեությունների նոր ալիք է»․ Սամվել Մարտիրոսյան
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան
«Սա կեղծիք է». Սամվել Մարտիրոսյան
Հումորիստ, հաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում տեղադրել է հայկական եռագույնի լուսանկարն ու կից գրառմամբ անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններին:
«Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի իրադարձություններին: Հայաստանի այս հրաշալի տարածքն իմ հայրենիքն է: Հենց Տավուշից են հայրական կողմից իմ բոլոր նախնիները: Մի քանի օր այնտեղ մարտեր էին: Թող լուսավորվի զոհերի հիշատակը:
Մի բան էլ. դադարե՛ք սադրել Հայոց բանակին: Դադարեցրեք ապատեղեկատվությունը «հայկական ագրեսիայի. մասին:Ցանկացած հարձակում Հայաստանի վրա կլինի կասեցված: Այդպես եղել է միշտ, այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»,- գրել է նա:

