Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Եթե մեր բանակը կարողանա հաջողությունը զարգացնել և իր բնագիծն ընդլայնի մինչև Ղազախ, ադրբեջանական ռեժիմը դեռևս երկար ժամանակ ուշքի չի գա. Գրիգորի Այվազյան․ Տեսանյութ

Բաքվի ցույցերը հիշեցնում են 1990 թ. հայերի ջարդերը, դա ոչ թե տարերային և ինքնաբուխ խառնամբոխ է, այլ պետականորեն կազմակերպված հավաք. ամեն դեպքում, ինչ-որ պահի այդ ցուցարար զանգվածը դուրս եկավ վերահսկողությունից և արտահայտեց իշխող ալիևյան վարչախմբի հանդեպ իր ատելությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Ադրբեջանցի ժողովուրդ գոյություն չունի, դա բազմազգ երկիր է, կան անդրենածին ժողովուրդներ՝ թալիշներ, լեզգիներ, ցախուրներ, ավարներ, որոնք մեր նկատմամբ բացասաբար տրամադրված չեն: Ադրբեջանը կոտորում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ նրանց ուղարկելով առաջնագիծ: Ադրբեջանցիները փորձում են շահագործել մահմեդական համերաշխության սկզբունքը, բայց տեղի ժողովուրդների էլիտան հասկանում է՝ հայերն այս դեպքում նրանց բնական դաշնակիցներն են»,- ասել է ադրբեջանագետը:

Ըստ Այվազյանի՝ Ադրբեջանի ժողովրդի համար այսօր ակնհայտ է, որ իրենց բանակը շռնդալից պարտություն է կրել, իշխող վերնախավն էլ գերագնահատել է սեփական հնարավորությունները. «Այսօր Ադրբեջանում կադրային զտումներ են, այդ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է, կորոնավիրուսն էլ է խոչընդոտում զարգացմանը, և Ալիևը փորձեց հանրության ուշադրությունը շեղել դեպի սահմանագիծ, մտածեց՝ հիմա Հայաստանին հարվածելու հարմար պահն է:

Թշնամին ընտրել է Տավուշը՝ հնարավոր հիմնական ճակատից՝ Արցախից մեր ուշադրությունը շեղելու նպատակով»:

Ադրբեջանագետի կարծիքով՝ Ադրբեջանի համար մարդկային և նյութական կորուստները որևէ նշանակություն չունեն, կարևորը իշխանության շարունակականությունն ու հավերժացումն է. «Եթե հայկական զինուժը կարողանա հաջողությունը զարգացնել և իր բնագիծն ընդլայնի մինչև Ղազախ, ադրբեջանական ռեժիմը դեռևս երկար ժամանակ ուշքի չի գա: Սա սողացող պատերազմի դրվագներից մեկն է, ու այդ պայքարն ընթանում է նաև դիվանագիտական ճակատում: Բաքուն այսօր էլ պնդում է, թե Հայաստանն է հարձակվել իր վրա»:

Գրիգորի Այվազյանի պնդմամբ՝ Ապրիլյան պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ փշրվում է ադրբեջանական բանակի անպարտելիության միֆը, որով տասնամյակներ շարունակ կերակրել էին իրենց հանրությանը. «Մեր հաղթանակները պետք է լինեն նաև տեղեկատվական ճակատում, պետք է աշխատել արտաքին քաղաքական դաշտում: Ադրբեջանցիներն ամենևին չեն երազում շահիդ դառնալու, մայրերն էլ՝ որդիների դագաղներն ստանալու մասին, այն էլ՝ հանուն Արցախի, որի տեղն էլ քարտեզի վրա չգիտեն:

Եթե վերսկսվեն պատերազմական գործողությունները, պետք է անմիջապես ճանաչել Արցախի անկախությունը»:

«Հայկական բանակը ֆաշիստական Ադրբեջանին պետք է պարտադրի անվերապահ կապիտուլյացիա: Ալիևն անընդհատ հուշում է, թե ադրբեջանցի ժողովրդի համար որն է ընդունելի լուծումը: Եթե Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում, այն պետք է փաթաթել նրա վզին բացառապես ուժով: Միայն այդպես, կանխարգելիչ հարվածներով կարելի է ստիպել հակառակորդին ծնկի գալ»,- ամփոփել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>