ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Ադրբեջանում բոլորը՝ ազգայնականներից սկսած, վերջացրած դեմոկրատներով և լիբերալներով մի հարցի շուրջ ունեն կոնսենսուս. նրանք բոլորը հայատյաց են

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանում ընդհանրապես բողոքի ակցիաներ իրականացնելը շատ բարդ է, երկրի իշխանությունները զսպում են ցանկացած դժգոհություն: Այդ իսկ պատճառով նա Tert.am-ի հետ զրույցում տարօրինակ համարեց ադրբեջանցիների երեկվա բողոքը, որը սկզբից չէր արժանանում ոստիկանության դիմադրությանը:

«Սկզբից թվում էր, որ իշխանությունների կողմից ուղղորդված բողոքի ակցիա էր, քանի որ ոստիկանությունը կարծես թե չէր ցանկանում միջամտել, սակայն հետո բողոքավորները ցանկացան գրավել խորհրդարանի շենքը, որի ժամանակ էլ ոստիկանները սկսեցին կիրառել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, մահակներ և այլն»,-ասաց նա:

Նա նկատեց՝ քանի որ Ադրբեջանում բողոքի ակցիաներ հազվադեպ են լինում, ցանկացած առիթ տարբեր խմբեր օգտագործում են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

«Կարող են նման ակցիաներին մասնակցել տարբեր խմբեր՝ ազգայնականներ, լիբերալներ, դեմոկրատեր, սոցիալական խնդիրներից դժգոհողներ և այլն, և այնտեղ իրենց ձայնը բարձրացնել: Երեկ էլ էր այդպես: Դժգոհում էին երկրի վիճակից, հայտարարում էին, որ պետք է գրավել Ղարաբաղը, հանդես էին գալիս՝ «Մահ հայերին» լոզունգներով և այլն: Ստացվեց նաև այնպես, որ մարդիկ հետո սկսեցին դժգոհել իշխանություններից, խոսել դավաճան գեներալներից»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, ըստ ռազմական փորձագետի, Ադրբեջանում բոլորը՝ ազգայնականներից սկսած, վերջացրած դեմոկրատներով և լիբերալներով, մի հարցի շուրջ ունեն կոնսենսուս. նրանք բոլորը հայատյաց են:

«Ցանկացած հարցի շուրջ կարող է լինել բանավեճ, սակայն այս հարցի շուրջ բոլորը միակարծիք են, և սխալ է կարծելը, որ եթե Ադրբեջանում իշխանության գան դեմոկրատ գործիչներ, ապա նրանց դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ այլ կլինի, նրանց հետ հարցը քննարկելն ավելի հեշտ կլինի»,-ասաց նա:

Կարեն Վրթանեսյանը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկման գնալն էլ պայմանավորված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից երկրում ստեղծված ծանր իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու ցանկությամբ:

«Այս կորոնավիրուսի դեմ պայքարում Ադրբեջանը հաջողություններ չի գրանցել, դրա հետ մեկտեղ երկրի տնտեսական վիճակն է վատացել՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների անկման հետ: Մեզ մոտ տնտեսական վիճակը վատթարացել է համաշխարհային տնտեսական վիճակով պայմանավորված, իրենց դեպքում՝ դրան գումարվում են նավթի գները: Այս ամենից մարդկանց ուշադրությունը շեղել էր պետք, արտաքին թշնամի էր պետք, դրա համար նման լարվածություն բռնկվեց»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ երեկվանից սահմանում հարաբերական անդորր է, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ գուցե Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, նման քայլի գնալը թանկ է արժենում իր համար:

«Գուցե նաև միջազգային ճնշում է եղել Ադրբեջանի նկատմամբ՝ ոչ հրապարակային տեսքով, բայց Ադրբեջանին ստիպել են հետ կանգնել իր քայլից»,-ասաց նա:

Ռազմական փորձագետը այնուամենայնիվ ընդգծեց՝ այս հարաբերական անդորրի ժամանակ և անգամ դրանից հետո ոչ լարված, խաղաղ իրավիճակում հայկական զինուժը պետք է պատրաստ լինի ցանկացած ռազմական գործողության բռնկման:

«Երբ կան սահմանին զինատեխնիկայի, սպառազինության կուտակումներ, տեղաշարժեր, ուրեմն ինչ-որ գործողություններ են նախապատրաստվում: Պետք է դրանց պատրաստ լինել ցանկացած իրավիճակում»,-ասաց նա:

Այս համատեքստում Կարեն Վրթանեսյանը վտանգավոր համարեց վերջին օրերին նաև Թուրքիայի ակտիվությունը, որ պատրաստ են աջակցել Ադրբեջանին: Նա հիշատակեց, որ վերջերս արտահոսք էր եղել այն մասին, որ Թուրքիան մշակել է Հայաստանի և Հունաստանի վրա հարձակվելու ռազմավարություն: Ըստ նրա՝ այդտեղ տարօրինակ ոչինչ չկա, այդպես անում են պետությունները. մշակում են իրենց ռազմական գործողությունների ծրագիրը, որ անհրաժեշտության դեպքում դրանք կիրառեն:

«Նման ռազմավարություն մշակվել էր նաև այն ժամանակ, երբ Էրդողանը պատրաստվում էր հարձակվել Սիրիայի վրա: Մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք,-ասաց նա, ապա հավելեց, որ մենք պետք է նկատի ունենանք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի գործիչ է, որին չեն մտահոգում միջազգային չափորոշիչները, իրավական նորմերը, և ինքը պատրաստ է դրանք ըստ անհրաժեշտության անտեսել՝ իր ցանկություններն իրականացնելու համար, այնպես որ մենք պետք է ընդունենք, որ մեր երկու հարևանները մահացու սպառնալիք են մեզ համար և ցանկացած պահի կարող են հայտարարություններից անցնել իրական գործողությունների»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>