ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Էժանագին հայտարարության հեղինակները, ավելի լավ է՝ թող նստեն հաշվեն, թե Ամուլսարում իրենց ապօրինության հետևանքով երկու տարվա ընթացքում քանի հարյուր միլիոն դոլար է կորցրել ՀՀ տնտեսությունը»

Երեկ երեկոյան Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ էր, ոստիկանական ուժեր էին կուտակվել: Հավաքվածները բողոքում էին, որ Ամուլսարի տարածք Կամազ մակնիշի մեքենա է մուտք գործել, ինչից հետո սկսվել էր լարվածությունը: Պարզաբանում ստանալու նպատակով՝ 168.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ:

–Ի՞նչ էր տեղի ունեցել, ի՞նչ մեքենայի մասին է խոսքը, և ի՞նչ նպատակով էր այն մուտք գործել Ամուլսարի տարածք:

–Նախ արձանագրենք, որ «Լիդիան Արմենիան» տիրապետում է Ամուլսարի ծրագրի նկատմամբ բոլոր օրինական թույլտվություններին, Ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածք կարող է մուտք գործել ցանկացած մեքենա և տեխնիկա, այդ թվում՝ նաև Կամազ մակնիշի: Դժվար է պատկերացնել, որ կեղտաջրեր տեղափոխող մեքենան կարող է նման աղմուկ բարձրացնել:

–Այսինքն՝ այնտեղ որևէ այլ գործողություն տեղի չէ՞ր ունեցել։ Միայն կեղտաջրե՞ր էին տեղափոխել։

–Այո՛, ամբողջ աղմուկը, կներեք, կոյուղաջրեր տեղափոխող մեքենայի շուրջ էր։ Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ երկու տարի շարունակ ապօրինություն իրականացնող անձինք պատրաստ են օգտագործել ամեն առիթ աղմուկ բարձրացնելու համար։ Ուզում եմ արձանագրել, որ կեղտաջրեր տեղափոխող մեքենան մուտք էր գործել Ամուլսարի տարածք ցերեկը, առանց խոչընդոտների կատարել էր մաքրման աշխատանքը և դուրս եկել: Իսկ ուշ երեկոյան, երբ այդ անձինք արդեն աղմուկ էին բարձրացրել՝ բողոքելով մեքենայի մուտք գործելու դեմ, մեքենան արդեն վաղուց տարածքում չէր: Ընդհանրապես նման բեմականացումներն այս մարզում ստեղծված ապօրինության ու անիշխանության հետևանք է։ Մի խումբ մարդիկ արդեն երկու տարի հանդես են գալիս համայնքի անունից, ու կիրառելի օրենքները շրջանցելով՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում ինքնիրավչություն են իրականացնում՝ երեկ էլ աղմուկ բարձրացնելով ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածք մուտք գործող կոյուղաջրերի մեքենայի շուրջ։

–Երեկ Ամուլսարի ծրագրի դեմ պայքարողների խումբը նաև հայտարարեց, որ պատրաստվում են մեկնել սահման, մասնակցելու սահմանների պաշտպանությանը, բայց Ամուլսարում իրավիճակի պատճառով չմեկնեցին։

–Նախ, որքան գիտեմ, կամավորականների մոբիլիզացիա չի հայտարարված, որի մասին ես՝ որպես պահեստազորի սպա, ևս կունենայի որոշակի տեղեկություն, բացի այդ, ցանկացած անձ չի կարող կամայականորեն մեկնել առաջնագիծ մարտական գործողություններին մասնակցելու: Երկրորդ՝ փաստորեն «Լիդիանի» կոյուղաջրերի մեքենան, որքան հասկացա, միակ խոչընդոտն էր այս խմբի սահման մեկնելու համար։ Եվ երրորդ՝ նման էժանագին հայտարարության հեղինակները, ավելի լավ է՝ թող նստեն հաշվեն, թե Ամուլսարում իրենց իրականացրած ապօրինության հետևանքով երկու տարվա ընթացքում քանի հարյուր միլիոն դոլար է կորցրել Հայաստանի տնտեսությունը, և որքան իրական օգուտ կարող էին այդ կորսված միլիոնները բերել բանակին, առանց «Կամազի պատճառով սահման չմեկնած» այս խմբի մասնակցության։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>