Սահմանին վիրավորված ոստիկաններին նյութական աջակցություն կցուցաբերվի
Դիտել նաև
Տավուշի մարզում ավտոբուսը հայտնվել է անտառում․ կա 11 վիրավոր
«Ծիսական պարագաների հաշվառումը ներկայացրել են իբրև վանքի անխնամ վիճակ»․ Տավուշի թեմ
Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները
Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում
«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին
Հայ-ադրբեջանական սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս հուլիսի 13-ին հակառակորդի կրակից մարմնական վնասվածքներ ստացած երկու ոստիկանի առողջական վիճակը լավ է, բարդություններ, խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը:
«Ամեն ինչ արվում է ոստիկանների համար: Նրանք ՀՀ ոստիկանության պետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վիրավոր ոստիկաններին կցուցաբերվի աջակցություն, առաջին հերթին նյութական»,-ասաց Տիգրան Եսայանը:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13-ին տեղեկացրել էր, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:

