Էրդողանի փեսան իր աջակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին
Դիտել նաև
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներին` իր աջակցությունը հայտնելով «եղբայրական» Ադրբեջանին:
Ալբայրաքը գրել է, որ վճռականորեն դատապարտում է «Հայաստանի հարձակումը եղբայրական Ադրբեջանի վրա, միշտ Ադրբեջանի կողքին ենք, ընդունում ենք Ադրբեջանին որպես ընկեր և եղբայր ու շարունակելու ենք աջակցել»:
Ալբայրաքը նաև մաղթել է «հանգստություն ադրբեջանցի զոհվածների հոգիներին»:
Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն Ադրբեջանի»:
Zham.am

