Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային բախումների առթիվ
Դիտել նաև
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարս տանող ճանապարհով
Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար
Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. ԱԳ նախարար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբվիլին մտահոգություն է հայտենել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանին առճակատման առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի պաշտոնական կայքից
«Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունն ու համաշխարհային կայունության պահպանումը հույժ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր է Վրաստանի, ինչպես նաև մեր երկու բարեկամ ու գործընկեր երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետագա զարգացման ու բարգավաճման համար։ Նախագահը հույս ունի, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և իրավիճակի հետագա էսկալացիայից կխուսափվի խաղաղ բանակցությունների միջոցով», – նշված է հաղորդագրությունում։
Zham.am