Տավուշի Սարիգյուղում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել ճանապարհից ու շրջվել. վարորդին դուրս են բերել փրկարարները
Դիտել նաև
Տավուշի մարզում ավտոբուսը հայտնվել է անտառում․ կա 11 վիրավոր
«Ծիսական պարագաների հաշվառումը ներկայացրել են իբրև վանքի անխնամ վիճակ»․ Տավուշի թեմ
Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները
Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում
«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում տեղի է ունեցել ավտովթար։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Նոյեմբերյանի հենակետի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Ծ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ հոսանքազրկել ավտոմեքենան:

