Մենք մեզ չպետք է հիմարի պես պահենք միջազգային հարթակում․ Պուտին
Դիտել նաև
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, իսկ Թրամփը նշել է, որ այս հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ կտևի հավերժ
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է այլ երկրների հետ հարգանքով և բացառապես քաղաքավարի երկխոսություն վարի, գրում է gazeta.ru կայքը՝ հղում տալով նախագահի՝ «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրին տված հարցազրույցին։
«Չեմ կարծում, որ պաշտպանելով մեր շահերը՝ պետք է ունենանք ինչ-որ հիմարների, խելագարների տեսք, որոնց ձեռքին ածելի է հայտնվել և նրանք վազում են ու թափահարում այն՝ հետն էլ տարբեր անհասկանալի արտահայտություններ իրենց թույլ տալիս»,-նշել է Պուտինը։
Նա հավելել է, որ չնայած այս հանգամանքին՝ միջազգային տնտեսական հարթակում պետությունների միջև դիմակայությունը մինչև այժմ շարունակվում է, ուստի՝ Ռուսաստանը պետք է շարունակի մասնակցել դրանց։
Աղբյուրը՝ tert.am

