«Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան

Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հայտնել էր, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։

ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Երրորդ կետով էլ ամրագրված է․ «Եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը»։

Ստացվում է՝ Արմեն Սարգսյանն այս վիճելի օրենքի ստորագրման քաղաքական պատասխանատվությունը թողել է Արարատ Միրզոյանի վրա։ Այսինքն, եթե 21-օրյա ժամկետում նախագահը չի ստորագրում, ինչի մասին արդեն հայտնել է ԱԺ նախագահին, եւ չի էլ ուղարկում ՍԴ, դրանից հետո 5-օրյա ժամկետում ԱԺ նախագահն ինքն է ստորագրում եւ հրապարակում օրենքը, ինչի մասին երեկ ասել էր, որ «հաճույքով» է կատարելու։

Բայց պակաս կարեւոր չէ նախագահ Արմեն Սարգսյանի առաքելությունը, որն ուղղակի քաշվել է մի կողմ եւ թողել, որ Սահմանադրության հետ իշխանությունն ինչ ուզի, անի։ Երեկ մենք նախագահականից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է չստորագրելուց բացի Արմեն Սարգսյանը որոշի, ամեն դեպքում, դիմել Սահմանադրական դատարան։ Նախագահականից, սակայն, ոչինչ չասող հերթապահ մի պատասխան տվեցին․ «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Արմեն Սարգսյանը մտադիր չէ Սահմանադրական դատարան դիմել եւ հարցն ինքնահոսի կթողնի՝ 21 օրը լրանալուց հետո ԱԺ նախագահը կստորագրի եւ կհրապարակի օրենքը։ Ինքն ամբողջությամբ ձեռքերը լվանում է ՍԴ-ի շուրջ ծավալվող եւ շատերի կողմից հակասահմանադրական որակվող ռիսկային գործընթացից։ Այս հարցում Արմեն Սարգսյանը մի կողմից զգուշավորություն է ցուցաբերում եւ ամեն ինչ անում, որ չարժանանա Նիկոլ Փաշինյանի զայրույթին, մյուս կողմից հեռատեսություն է ցուցաբերում՝ ապագայում ապահովագրելով իրեն պատասխանատվության առջեւ կանգնելուց։

Թեպետ նա կարող էր պասիվ դիտորդի դեր ստանձնելու փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ դեռ սկզբից այս խորհրդարանի ընդունած վիճելի օրենքներն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը ստուգելու։ Բայց Արմեն Սարգսյանը դա չարեց՝ թույլ տալով, որ իր գործողությունները տարբեր իրավաբանների կողմից որակվեն որպես «հանցավոր անգործություն» եւ սահմանադրական հեղաշրջմանը չխոչընդոտելով՝ դրանով իսկ անօրինական գործընթացին նպաստելու ակնհայտ գործողություններ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>