Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Պատերազմ Արցախում
«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

«Կյանքի խոսքի» նպատակն է առավելագույնս նմանվել Հայ առաքելական սբ. եկեղեցուն, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց թակարդը գցեն

Կես օր մտորելուց հետո «Կյանքի խոսք» աղանդը երեկ իբրև թե հերքեց իրենց իսկ շրջանակներից ստացած իմ այն տեղեկատվությունը, որ ցանկանում են դիմել Կառավարությանը ոչ եկեղեցապատկան տաճարներում արարողություններ անելու թույլտվություն ստանալու համար։ Իմ հասցեին ուղղված վիրավորանքներով լի հաղորդագրություն են տարածել, որի՝ բուն թեմայի հետ կապված «թեզերը» հետևյալն են.

- Ի՞նչ է, մենք եկեղեցաշենքեր կամ հավաքույթներ իրականացնելու վայրեր չունե՞նք, որ պետք է առաքելական տաճարներում արարողություններ անցկացնենք։
- Մենք Կառավարությանը չենք դիմել նույնիսկ մեր եկեղեցաշենքերում հավաքույթները վերականգնելու թույլտվության խնդրանքով (խոսքը համաճարակի մասին է - Հ.Մ-Շ.)
- Այլ բան, եթե վիճակը բարելավված կամ վտանգը վերացած լիներ։

Հետո գալիս է երկար տեքստ, թե իմ գրածն իրենց աղանդի ու Կառավարության դեմ պատվեր է, որ այդկերպ իմ «ճամբարը» քաղաքական նպատակներ է հետապնդում և այլն, այսինքն՝ թեման շեղելու խղճուկ և հիմար փորձ։

Նախ՝ իմ հասցեին ուղղված վիրավորանքների մասին։ Անկեղծ ասած` մի քիչ զարմացած եմ. իրենց ներսում կուտակած թույնի ու ատելության համեմատ բավական զուսպ են արտահայտվել, բայց ցինիզմը տեղն էր։ Պատկերացնո՞ւմ եք` «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներն ուրիշներին մեղադրում են «հիվանդ միտք» ունենալու մեջ։ Ու եթե այդ աղանդավորներն իմ մասնագիտությունն են չակերտների մեջ առնում, ապա ես նրանց սկի չակերտների մեջ երբեք եկեղեցի չեմ կոչի։ Աղանդը մնում է աղանդ, որքան էլ նրանք պայքարեն այլ կարգավիճակ ունենալու համար։

Իսկ «Կյանքի խոսքի» նպատակը հենց դա է` առավելագույնս նմանվել Հայ առաքելական սբ. եկեղեցուն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ մոլորվեն ու իրենց թակարդն ընկնեն։ Եկեղեցիներում արարողություններ անելու ցանկությունն էլ է այդտեղից առաջացել։ Դա նույն ծրագրի մի մասն է, ինչ տարբեր տարիներին օրենսդրական փոփոխություններ անելու, իրենք իրենց անընդհատ եկեղեցի կոչելու և քարոզչական այլ հնարքներ իրականացնելու մարտավարությունը։

Աղանդավորների ահա այս իրական նպատակն է, որ թույլ չի տվել նրանց լիարժեք ետ կանգնել եկեղեցիները զավթելու մտքից։ Դրա համար էլ հերքումը հերքում չէր, այլ սպառնալիք, որ տեսե՛ք, էսա համաճարակը անցնի, ինչեր ենք անելու։ Իմ պատասխանն էլ դրան հետևյալն է` ղալաթ եք անելու։

 Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>