ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Տեղ հասանք․․․ Նույնիսկ հարևան Վրաստանը չի ուզում հարաբերվել մեզ հետ

168.am-ը գրում է․ «Հեղափոխական իշխանությունը Հայաստանում շատ արագ արժեզրկվեց։ Այսպես թե այնպես, դա մի օր լինելու էր, սակայն համավարակն արագացրեց այդ պրոցեսը։

Այս պարագայում ոչ մի սոցիոլոգիական հարցում, որքան էլ վարչապետի ու իշխանության բարձր վարկանիշ արձանագրի, չի կարող փրկություն լինել։ Մարդիկ այլ բան էին սպասում իշխանությունից։ Բայց հիմա բախվել են բոլորովին այլ իրականության հետ։ Խնդիրները բոլոր ոլորտներում խորանում են։

Եթե մինչև համավարակը հասարակության որոշ մասը դեռ հավատում էր հրաշքի, ապա համավարակից հետո հասկացան, որ անմտություն է նման հույսեր փայփայելը։ Տնտեսական ու սոցիալական կյանքը երկրում գլորվում է անդունդը, և հայտնի չէ, թե դեռ ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի նախկին մակարդակին վերադառնալու համար։ 

Խոսքն այն նախկինի մասին է, որի համար երկրում իշխանափոխություն արվեց։ Մարդիկ փողոց դուրս եկան, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեցին՝ հույսով, որ նա կկատարի իր խոստումները, որ այսուհետ կսկսեն լավ ապրել։ Բայց ստացվեց, որ հիմա ավելի վատ են ապրում։

Իշխանությունները մտածում են միայն հարկերը բարձրացնելու մասին։ Մարդկանց եկամուտներն ավելացնելու փոխարեն՝ հարկային բեռն են ծանրացնում։

Հիմա էլ պիտի գույքահարկ վճարեն, որը նախկինում չէին վճարում։ Գազը պիտի էժանանար, բայց թանկանում է։ Ու այդ թանկացման բեռը, այսպես թե այնպես, կրելու է բնակչությունը։ Շուտով ջրի հարցն է օրակարգ գալու։ Հաջորդ տարվա սկզբին կրկին արդիական է դառնալու հոսանքի թանկացման խնդիրը։

Եվ այս ամենը տեղի է ունենում մարդկանց եկամուտների նվազման ու տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Տնտեսությունը թռիչքաձև աճելու փոխարեն՝ մտել է խորը անկման փուլ։

Համավարակը վեր հանեց «տնտեսական հեղափոխության» միֆերը։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել։ Այն շարունակում է նույնքան խոցելի մնալ արտաքին ու ներքին մարտահրավերի նկատմամբ, որքան նախկինում էր։

Ընդհակառակը, վերջին տարիներին տնտեսության խոցելիությունը մի բան էլ ավելացել է՝ սպառնալիքներ ստեղծելով նաև ֆինանսական ու բանկային համակարգի համար։ Այսօր բազմաթիվ տնտեսվարողներ հայտնվել են վերցրած վարկերը վերադարձնելու դժվարությունների առաջ։

Նույնը նաև քաղաքացիներին է վերաբերում, ովքեր հույս ունեին վայելել «տնտեսական հեղափոխության» քաղցր պտուղները, բայց դրանք շատ դառը դուրս եկան։

Պատճառն ամենևին էլ միայն համավարակը չէր։ Մինչև համավարակն էլ մարդկանց կյանքում մեծ բան չէր փոխվել։ Խոստումները շատ-շատ էին, բայց դրանք մնացին անցյալում։ Առավել ևս, այսուհետ անիմաստ է սպասել, որ դրանք կիրականանան։ Հիմա կյանքը հետ է գնում, մարդկանց եկամուտները նվազում են, աշխատատեղերը փակվում են։ Նախկինում էլ չէին բացվում, բայց գոնե ավելանում էին՝ թեկուզ չհայտարարագրվածների հաշվին։ Հիմա դա էլ չկա ու առաջիկայում չի էլ լինելու։ 3 ամսվա ընթացքում 20-22 հազար աշխատատեղ է փակվել։ Այդքան մարդ մնացել է առանց գործ ու եկամուտ։

Չասենք, թե օրավարձով աշխատող քանի մարդ է այդ ընթացքում կորցրել աշխատանքը։

Չնայած իշխանությունների հայտարարած «տնտեսական հեղափոխությանը», համավարակից առաջ էլ տնտեսության վիճակն այն չէր։ Վիճակագրության հաշվին հաջողվեց անցած տարի աճեր ցույց տալ, բայց իրական տնտեսությունը դրանից գրեթե չփոխվեց։ Իրական տնտեսությունը շարունակեց մնալ հիմնականում նույնը։ Կրկին աճն առևտրի ու ծառայությունների վրա էր, որոնք այսօր հայտնվել են խորն անկման մեջ։ Կրճատվել է վճարունակ պահանջարկը։ Մյուս կողմից էլ՝ ակնհայտ են այլ ոլորտներից թելադրված պահանջարկի անկման հետևանքները։ Խոսքը հատկապես զբոսաշրջության մասին է, որն ազդել է ինչպես՝ առևտրի, այնպես էլ՝ ծառայությունների շրջանառությունների վրա։

Դատելով նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում համավարակի շրջանակներում, այս իրավիճակը դեռևս երկար է ձգվելու։ Հայաստանը դեռ շարունակելու է շատ ու շատ երկրների համար մնալ՝ որպես անցանկալի գոտի։ Համավարակային իրավիճակը Հայաստանում վատագույններից է։

Քիչ է՝ իշխանություններն ամբողջությամբ ձախողել են երկրի պետական կառավարումն ու համավարակի դեմ պայքարը, մի բան էլ փորձում են դրա մեղավորներին այլ տեղ փնտրել։ Այնինչ՝ լավ կլիներ նայել, թե ինչ է կատարվում մեր շրջապատում։

Այստեղից-այնտեղից թվեր են բերում ցույց տալու, որ Հայաստանը համավարակի ցուցանիշներով դեռ տեղ ունի հասնելու առաջատարներին։ Բայց ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Ինչո՞ւ չենք համեմատվում հարևանների հետ։

Համավարակը դեռ չէր հասել Հայաստան, գոնե պաշտոնապես, բայց Իրանում արդեն սարսափելի իրավիճակ էր։ Վարակը մեծ արագությամբ տարածվում էր։ Այսօր Իրանի ցուցանիշներն անհամեմատ ավելի լավն են, քան Հայաստանինը։ Էլ չենք խոսում Վրաստանի մասին։

Իշխանությունների թերացումն ու ամոթն է, որ Եվրամիության երկրները քննարկում են սահմանները բացելու հարցը, իսկ Հայաստանը թույլատրվող երկրների շարքում չկա։ Հայաստանը մերժված երկրների շարքում է։ Նույնիսկ հարևան Վրաստանը չի ուզում հարաբերվել մեզ հետ։

Հրաշք կլինի, եթե այդքանից հետո զբոսաշրջիկները որոշեն գալ Հայաստան։

Իհարկե, հրաշք չի լինի, ու տուժելու ենք բոլորս։ Շատերը լավ օրերի հույսեր չունենալով՝ ստիպված են փակել բիզնեսը։ Իսկ դրանից հետո վերականգնման հեռանկարներն ավելի ծանր են լինելու։ Դրա համար տարիներ են պետք։

Կյանքը ցույց է տալիս, որ համավարակից ուժեղացած դուրս գալու՝ իշխանության հույսերը սին են։ Այնպես, ինչպես սին դուրս եկան նախկինում տրված բազմաթիվ խոստումները։ Չպետք է սպասել, որ կառավարությունն ամեն տարի և շարունակաբար բարձրացնելու է կենսաթոշակները, վերացնելու է ծայրահեղ աղքատությունը, իսկ աղքատությունը մեծ քայլերով կրճատելու է, լավացնելու է մարդկանց սոցիալական վիճակը կամ տասնյակ-հազարներով աշխատատեղեր է ստեղծելու, կրճատելու է գործազրկությունը։

Նման բան մեզ չի սպառնում։ Հիմա ճիշտ հակառակն է տեղի ունենում՝ գործազրկությունն ավելանում է, իսկ մարդիկ աղքատանում են։ Ու դա վաղը փաստի առաջ է կանգնեցնելու իշխանությանը։

Որքան էլ հիմա ամեն ինչի մեղավորությունը փորձում են դնել ժողովրդի վրա, միևնույն է՝ դա իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից։ Ժողովրդի իշխանություն ասելով՝ պատասխանատվությունը դեռ ժողովրդինը չէ։ Պատասխանատուն նրանք են, ովքեր ժողովրդի ուսերի վրա եկան իշխանության, բայց շատ արագ մոռացան ժողովրդի ու նրա հոգսերի մասին։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>