Երևանում գործող երկու առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել, մարդկանց տարհանել են. Տեսանյութ
Այս պահին «Դալմա գարդեն մոլից» քաղաքացիներին ԱԻՆ աշխատողները տարհանում են, ահազանգ է ստացվել, որ մոլում ռումբ կա տեղադրված։
***
Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։
***
Ռումբի ահազանգ «Մեգամոլում» | ՈՒՂԻՂ
Опубликовано Լուրեր Понедельник, 6 июля 2020 г.

