Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի եւ նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Արթուր Վանեցյանը եւ նրա ծնողները դատական հայցով պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը եւ փոխհատուցել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը։

