Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում
3
Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Պատերազմ Արցախում
Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության «Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով» Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան

Անձնական կյանքս որոշել եմ մեկընդմիշտ փակ պահել, Անի Քոչար

Asekose.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ, ով մոտ 3 տարի է, ինչ բացակայում է Հայաստանից: Նա այժմ բնակվում է Գերմանիայում, սովորում է Universität Bielefeld համալսարանում և աշխատում Սոցիալական հարցերի նախարարությունում : «Անի Քոչար փրոդակշնի» աշխատանքները անորոշ ժամկետով դադարեցված են: Լույս չի տեսնում նաև Անիի հիմնած և ավելի քան 9 տարի հրատարակած «ԵՍ» ամսագիրը: Գերմանիայում Անին հիմնել է «Եվրոպաբնակ հայ կանանց միություն», որն առաջիկայում առավել ակտիվ գործունեություն է ծավալելու:

Ստորև ներկայացնում ենք Անի Քոչարի պատասխանները` Asekose.am-ի բլից հարցերին:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Կյանքիս մեծագույն պարգևը որդիս է, իսկ գործնական ձեռքբերումներ շատ են եղել, ձախողումներ` նույնպես, բայց որպես այդպիսին մեծ ձախողում, փառք Աստծո, չեմ ունեցել և հուսամ` չեմ ունենա:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Շատ բաներ կան, որ կցանկանայի փոխել, սակայն մշտապես փորձում եմ ինքս ինձ փոխել նույն սխալները չկրկնելու համար: Անսխալական մարդ չկա:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

Գերզգացմունքային, հյուրընկալ, խենթ:

 

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Երբեք չհանձնվել և բարին գործել ամեն դեպքում:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` կներես:

Ես երբեք վատ չեմ զգում սխալս ընդունելուց և ներողություն խնդրելուց, շատ հաճախ կարող եմ ասել: Ցանկանում եմ հենց հիմա ներողություն խնդրել բոլոր այն հիվանդ մարդկանցից, որոնց դեռևս չեմ հասցրել տեսակցել, սակայն նրանք ու նրանց հարազատները սպասում են իմ այցին: Հազար անգամ կներեք, չեմ հասցնում, բայց ջանում եմ ըստ հերթականության այցելել:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Ամեն Աստծո օր որդուս եմ ասում, որ սիրում եմ, որ իմ արևն ու լույսնն է, ինչպես նաև մայրիկիս, երբ վերադառնում էր Հայաստան:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Եթե շուրջս այսքան վատառողջ հայրենակիցներ չտեսնեի, եթե երկրումս պատերազմ չլիներ, եթե ծնողներս կողքիս լինեին, եթե իմ հայրենիքում լինեի:

Երազում եմ, որ…

Որդիս լինի առողջ և արժանի մարդ մեծանա:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Բամբասանքներն ինձ համար զազրելի են, միշտ ապշել եմ մարդկային երևակայության վրա, և այն տարածում են որպես կանոն քեզ առհասարակ չճանաչող մարդիկ:

Կյանքի ամենամեծ հիասթափությունը:

Շատ անձնական է, իսկ անձնական կյանքս որոշել եմ մեկընդմիշտ փակ պահել: Միայն մեկ բան կասեմ, որ հիասթափությունն առավել սարսափելի է, քան ատելությունը, այն փշրում է իդեալներդ, կատարյալ պատկերացումներդ, սերդ, հարգանքդ, ամեն ամեն բան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>