ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Փաշինյանն ամեն կերպ ցանկանում է խուսափել համավարակի դեմ պայքարում ունեցած թերացումների պատասխանատվությունից. Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի

«Փաստ» թերթը գրում է. «Ներկայում հանրությանը մտահոգող առաջնային թեման շարունակում է մնալ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը։ Խնդիրն այն է, որ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ վարակը մուտք է գործել մեր երկիր, բայց նահանջի միտումներ այդպես էլ ցույց չի տալիս։ Դեռ ավելին՝ ամեն օր հարյուրավոր նոր վարակվածների դեպքեր են արձանագրվում, իսկ այդպիսի տեմպերով վարակի տարածումը հանգեցնում է նաև մահացության աճի։

Խորը վերլուծության կարիք ունի այն, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրները, որոնք ամիսներ առաջ դարձել էին վարակի տարածման գլխավոր օջախներ, կարողացան հաղթահարել համավարակի կրիտիկական փուլը, իսկ մեզ մոտ դա չի ստացվում։

Օրինակ՝ Իտալիան, որը դարձել էր կորոնավիրուսի էպիկենտրոնը, քիչ-քիչ հաղթահարում է համավարակը և անգամ բացել է իր սահմանները եվրոպական երկրների համար։ Ճիշտ է՝ խնդիրը բոլոր քաղաքացիներից անհատական պատասխանատվության բարձր մակարդակ է պահանջում, սակայն շատ կարևոր է նաև պետության կողմից տարվող քաղաքականությունը։ Տվյալ դեպքում իշխանությունները պետք է գործեն առավել քան մտածված և հաշվարկված ռազմավարությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, մեր իշխանությունները, եթե սկզբում անլուրջ մոտեցում ունեին կորոնավիրուսի հետ կապված և անգամ քարոզարշավներ էին անցկացնում, ապա ներկայումս սկսել են հասկանալ համավարակի լրջությունը, բայց կարծում են, թե հակահամաճարակային կանոնների պահպանումը հսկելուց բացի իրենք ուրիշ ձևով ի վիճակի չեն ներազդել իրավիճակի վրա։ 

Այս համատեքստում իշխանություններին մնում է միայն անհատական և քաղաքացիական պատասխանատվության հարցը բարձրացնել։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է. «Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար»։

Ասվածը տրամաբանական է, սակայն իշխանություններն իրենց հաշիվ տալի՞ս են, թե ի՞նչ թերացումներ և բացթողումներ են ունեցել, որ համաճարակը ամիսներ շարունակ չի նահանջում, իհարկե ոչ։ Փոխանակ այս հարցը դառնա լուրջ քննարկման առարկա, Փաշինյանը ամեն կերպ ցանկանում է պատասխանատվությունը գցել իրենց վրայից։

Դրանով էր պայմանավորված վերջինիս հայտարարությունը. «Բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություն արել։ 10 միլիոն դեպք կա աշխարհում, ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։

Քննադատություններից պաշտպանվելու համար նոր չէ Փաշինյանի այն մոտեցումը, թե շատ հզոր և զարգացած երկրներում էլ է համաճարակն ակտիվորեն տարածվում, հետևաբար Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված արտառոց ոչինչ չկա։ 

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Բրազիլիայի և ԱՄՆ-ի նման երկրների հետ, որոնք դարձել են կորոնավիրուսի տարածման ներկայիս էպիկենտրոնները, զուգահեռներ անցկացնելու ընդհանուր եզրեր ուղղակի չունի։

Այդ երկրներն ունեն հսկայական տարածք և բնակչություն, բազմաթիվ սահմաններ, որը վերահսկելը լուրջ խնդիր է, և շատ հաճախ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կոորդինացնում են առաջին հերթին նահանգային իշխանությունները և հետո միայն կենտրոնական իշխանությունները։ 

Իսկ Հայաստանը փոքր տարածք և փոքր բնակչություն ունեցող երկիր է, ընդամենը երկու սահմանով ու երկու օդանավակայանով, և իրավիճակը անհամեմատ ավելի վերահսկելի է, քան աշխարհի շատ երկրներում։

Բացի այդ, Հայաստանը արտաքին աշխարհի հետ կոմունիկացիայի խնդիր ունեցող և ցանկացած պահի պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող երկիր է, ուստի չպետք է իրեն նման «շռայլություն» թույլ տա, որ համավարակը շարունակի ընդլայնվել։ 

Իշխանությունները հրաժարվում են կրկին կարանտին սահմանել՝ վկայակոչելով, որ այդ դեպքում երկիրը տնտեսական խնդիրների առաջ կկանգնի։ Սակայն երկիրը տնտեսական կորուստներ ունենալու է նաև կորոնավիրուսի շարունակական տարածման դեպքում։

Միգուցե փորձ կատարվի կարճաժամկետ կարանտինի միջոցով կոտրել համավարակի ողնաշարը, սակայն այս քայլին գնալու համար դրա հիմքում պետք է ընկած լինեն մասնագիտական հաշվարկներ։ Օրինակ՝ այդպիսի քայլի է գնում Ղազախստանի կառավարությունը, որը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>