Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
15
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան

Մահացող տատիկի հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով

Այսօր ենք տեղեկացել, որ տատիկիս դին հուղարկավորել են Նոր Հաճն քաղաքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Մալխասյանը, որն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ահազանգել էր, որ հունիսի 29- ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, սակայն տատիկի դին մինչ այդ պահը իրենք չեն կարողացել գտնել։

«Դեռ մանրամասների չեմ տիրապետում, որովհետև եղբորս են զանգել, նա էլ երկու բառով զանգեց, արագ ինձ փոխանցեց։ Մենք չգիտենք, թե ովքեր են հուղարկավորել մեր տատիկին, մենք միայն գիտենք այն, որ հուղարկավորել են։ Ոստիկանությունից մեզ կասեն հետագա անելիքներն ու գործողություններ»,–ասաց նա։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էլ Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում Մարիամը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել։

Մարիամ Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տատիկը՝ Կարապետյան Սոնիկը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 2 շաբաթ առաջ։

«Գյումրու կենտրոնում երեք օր մնաց, դրանից հետո տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսվաորիչ հիվանդանոց։ Տատիկիս առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր»,-ասաց Մարիամը։

Հունիսի 29-ին հիվանդանոցից զանգահարել և տեղեկացրել են, որ տիկին Սոնիկը մահացել է։ Ասել են, որ գնան հիվանդանոց իրերը վերցնեն, փաստաթղթային գործերն ավարտեն, որից հետո էլ կարող են գնալ Աբովյանի անատոմիկ՝ տատիկի դիակի հետևից։

«Իրենք ասացին՝ ամսի 30-ին, կեսօրից հետո կմոտենաք անատոմիկ։ Բնականաբար, եղբայրս իր ընկերոջ հետ շարժվեց Երևան, որպեսզի այդ ամեն ինչը հասցնեն ու կեսօրից հետո Աբովյանում լինեն, որ տատիկի դին բերեն»,-պատմեց Մարիամը՝ հավելելով, որ անատոմիկում տատիկի դին չգտնելով, եղբայրը գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։

«Ասել է, որ իմ տատիկի անվամբ դիակ այնտեղ գոյություն չունի և մուտք չի էլ եղել, որ էդպիսի դիակ են բերել անատոմիկ։ Ասել են՝ հնարավոր չի նման բան, որովհետև ամսի 29-ի երեկոյան տատիկի դին ուղարկել են Աբովյան քաղաքի անատոմիկ»,-ասաց Մարիամը, ապա շարունակեց, որ դրանից հետո փորձել են գտնել այն բժշկական բրիգադային, որն իր տատիկի դին տեղափոխել է անատոմիկ։ «Եղբայրս ու իր ընկերը կազմակերպել, գտել են։ Բնականաբար, շտապ օգնության աշխատակիցներն ասել են, որ նման անունով դիակ չենք տեղափոխել։ Արդեն ենթադրելի էին, որ անունը շփոթել են, բայց ազգանուն են շփոթել էլի։ Հետո ոստիկանություն, որ դիմեցինք, բնականաբար իրար վրա գցեցին։ Պարետատուն, Առողջապահության նախարարություն, հիվանդանոց․ բժիշկները հրաժարվում էին, ասում էին՝ այդ ադմինիստրատիվ հարցերով մենք պատասխանատվություն չենք կրում։ Ադիմինիստրացիա զանգում ենք՝ հեռախոսը չեն վերցնում, այդպես եղբայրս երեկոյան Նոր Նորքի ոստիկանության բաժնում հաղորդում տվեց տատիկի դիակի կորստի վերաբերյալ։ Շատ օպերատիվ Նոր Նորքի վարչության պետն անձամբ սկսեց այդ հարցով զբաղվել։ Իրենց օպերատիվ խմբերը ուղարկեցին տարբեր մասեր, որոնողական աշխատանքներ կատարելու համար։ Երեկ հարցաքննության արդյունքում պարզվեց, որ սանիտարը չի հասկացել բժշկի ձեռագիրը ու ասում է՝ լոգիկայով պատկերացրեցի, որ դա ոչ թե Կարապետյան Սոնիկ է, այլ Գրիգորյան Սոնիկ։ Նաև նրանք մտածել են, որ տղամարդ է, մտածել են, որ անունը Սուրիկ է, բայց բացել են դիակը, տեսել են՝ կին է, և գրել են՝ Սոնիկ»,-պարզաբանեց Մարիամը։

Մեր հարցին, թե երբ դիմել են Առողջապահության նախարարություն, ի՞նչ են իրենց ասել, Մարիամն ասաց, որ զարմացել են։ «Ուղղակի զարմացան, տվեցին մի համար, ասացին՝ դիակներով այդ մարդիկ են զբաղվում։ Զանգեցինք՝ այնտեղ էլ շատ զարմացան»,-նշեց նա։

Մարիամի խոսքով, տատիկի մոտ նաև գումար է եղել, որն անհետացել է։ Բացի այդ, երբ եղբայրը վերցրել է տատիկի հեռախոսը՝ տեսել է, որ գումար է փոխանցված այլ համարի։ «Մեզ ասել էր, որ իր մոտ բան կա, որը պետք է մեզ փոխանցի։ Ես գիտեի, որ իր մոտ փող կա, ասաց՝ բան կա, պիտի փոխանցեմ։ Ասացի՝ դա հետո, որ գանք՝ կվերցնենք։ Բայց եղբայրս էլի գնաց, սակայն չէր կարելի ներս մտնել։ Դրանից հետո, երբ խոսում էինք, տատիկն ասաց, որ վստահելի մարդ չկա, որ հետն ուղարկեմ դա։ Մենք էդ ամենը փոխանցեցինք բժշկին, որ մեր տատիկի մոտ փող կա և չգիտի՝ ոնց մեզ փոխանցի։ Ինքն էլ ասաց՝ մենք կառգրավենք, դուք կգաք՝ կվերցնեք։ Ոչ մեկ իրավունք չունի վերցնելու այդ գումարը։ Երբ տատիկը մահացավ, գնացինք իրերը վերցնելու ու գումարը չգտանք։ Եղբայրս ասել է, որ գումարը չկա, բայց հրաժարվեցին, որ գումար է եղել տատիկի մոտ։ Դե, իհարկե, եղբայրս ասել է՝ գողին ձեր մեջ փնտրեք, բժիշկը վիրավորական արտահայտություններ է արել եղբորս հասցեին, վերջինս էլ՝ նրան»,-պատմեց նա։

Մարիամը նաև նշեց, որ տատիկի հետ միայն մի քանի օր են հեռախոսով շփվել, որովհետև իրենց ասել են, որ տատիկը չի ուզում հեռախոսով խոսել։ Իրենք էլ ենթադրել են, որ վիճակը ծանր է, դրա համար չի կարող խոսել։ «Ճիշտ է՝ տատիկը կտրուկ է, բայց շատ քաղաքավարի է։ Ու չգիտես ինչո՞ւ մի քանի օր հետո բժիշկն ասում է, որ տատիկը խփել է սանիտարին։ Զարմացանք, որ 82 տարեկան, կայուն ծանր վիճակում գտնվող կինը հարվածում է սանիտարին։ Մտածեցինք՝ մեծ կին է, պահի տակ բան է եղել, ասացինք՝ լավ։ Հաջորդ օրը ասացին, որ ճանկռել է սանիտարին, էլի զարմացանք, հենց էնպես ինքը նման ագրեսիա չէր դրսևորի։ Այսօր էլ, երբ եղբայրս վերցրել էր հեռախոսը, տեսել էր, որ հեռախոսից գումար է փոխանցվել։ Հարցը գումար չէր, հարցը երևույթն էր, որ մարդը մահանում է, բայց իր հեռախոսից գումար են փոխանցում»,-պատմեց նա։

Մեր հարցին, թե ի՞նչ բացատրություն են տվել, Մարիամն ասաց, որ ասել են, թե իրենց են ցանկացել զանգել, բայց հեռախոսի մեջ գումար չի եղել, և տատիկի հեռախոսից գումար են փոխանցել իրենց համարին, որ զանգեն։ «Եղբայրս էլ ասել է՝ այդ հարցերով դու՝ որպես քույր ի՞նչ իրավունք ունես զբաղվելու և հետո էլ, եթե զանգում էիր մեզ, տատիկիս հեռախոսով զանգեիր։ Հետո էլ ասել են, որ ուրիշ հիվանդի հարազատներին պետք է զանգեին, իրենց մոտ գումար չի եղել և փոխանցում են կատարել։ Այդպես ենթադրեցինք, որ տատիկի թոշակի գումարն էլ, որ կար, էլի իրենք տարել են, և որ տատը նման ագրեսիա է դրևսորել, հենց այնպես չի դրսևորել, որովհետև այդ գումարը իր ձեռքի մեջ պահած է եղել»,-ասաց նա։

Մարիամը նաև հավելեց, որ եղբայրը, քանի որ մտել էր անատոմիկ, որպեսզի տատիկի դին գտնի, դրանից հետո իրեն ասել էին, որ ինքնամեկուսանա, նաև թեստավորել էին։ Ըստ Մարիամի՝ թեստի պատասխանը բացասական է եկել։ Մենք նաև հետաքրքրվեցինք, թե տեղեկություն ունե՞ն, որտեղ է գտնվում իրենց տատիկին հուղարկավորած ընտանիքի մահացած հարազատը, Մարիամն ասաց, որ չգիտի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>