ՀՀ որոշ բնակավայրերում 3-օրյա ջրանջատում կիրականացվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի ՀՀ մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։
Այդ բնակավայրերի թվում են` Արարատի մարզի` Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքների, Աբովյան Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Ներքին Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նորաշեն, Շահումյան, Հովտաշեն, Ոստան, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Քաղցրաշեն, Նշավան, Նոյակերտ, Եղեգնավան, Արմաշ, Սուրենավան, Գոռավան, Ավշար, Այգավան, Արալեզ, Արարատ, Երասխ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Գինեվետ, Տափերական, Լուսառատ, Փոքր Վեդի գյուղեր,
Կոտայքի մարզի` Գառնի գյուղի Բանավան թաղամաս:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

