Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ) Հայոց բանակը 34 տարեկան է
29
Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Մայք Ռոյալ եպիսկոպոսն անդրադարձել է Հայաստանի «քաղաքական և կրոնական բանտարկյալների» խնդրին Պատերազմ Արցախում
«Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Այս 5 տարին բաց թողնված ժամանակ էր․ պետք է մշակվեր ռազմավարություն․ Սեյրան Օհանյան Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ) ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Այս հողի վրա պայքար է եղել․ Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը «Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ծեծի է ենթարկել բժշկուհուն Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ) Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել Հայոց բանակը 34 տարեկան է Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց ԵԽԽՎ բանաձևում կա առնվազն երեք կետ, որից իշխանությունը չի խոսի. Մամիջանյանը՝ Ստրասբուրգից Մոլդովական եվրոսփյուռքի ղեկավար Մ.Սանդուն, ըստ էության, սպառնում է հայ ժողովրդին և ամեն կերպ պաշտպանում փաշինյանական բռնատիրական ռեժիմը

«Այո՛, աշխարհը փոխվում է, և մենք փորձում ենք համապատասխանել դրան». Արթուր Ջանիբեկյանը՝ «Comedy-ի Արթուրը» մնալու և հայկական մշակույթին ծառայելու մասին. Տեսանյութ

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն առցանց ռեժիմով ծավալուն հարցազրույց է տվել հեռուստահաղորդավարուհի Սոֆիկո Շևարդնաձեին՝ խոսելով այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսային համավարակն ազդել իր հետ առնչություն ունեցող ոլորտների՝ հեռուստատեսության, հումորի, առցանց մեդիայի վրա: Փոխանցում է Tert.am-ը:

Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի («Էմմի») անդամ, տարիներ շարունակ Ռուսաստանի լավագույն մեդիամենեջերների հնգյակում ներառվող Ջանիբեկյանը «Просто о сложном» հաղորդման շրջանակում նկատել է, որ վերջին երեք-չորս ամիսը շատ կարևոր են եղել թե՛ մեդիա ոլորտի, թե՛ դրա առաջարկած արտադրանքը սպառողների՝ հեռուստադիտողների համար: Մեդիամենեջերը հույս է հայտնել, որ ապագայում այլևս երբեք նման իրավիճակներ չեն կրկնվի՝ չնայած որ նման իրավիճակները մեդիաոլորտին տանում են որոշակի աճի ուղղությամբ:

«Մարդկային սովորական լեզվով ասած՝ մարդիկ կարանտինի ընթացքում ինչ հնարավոր էր դիտեցին, քանի որ բոլորը բավականաչափ ազատ ժամանակ ունեին: Կոնտենտի ցանկացած տեսակ մեգապահանջարկ էր վայելում: Եվ այս պարագայում ես ևս բացառություն չեմ: Իմ աշխատանքային գրաֆիկը բաղկացած էր ZOOM հանդիպումներից և հեռախոսազանգերից, սակայն կար նաև ազատ ժամանակ դիտելու այն ամենը, ինչն առաջարկվում է ամբողջ աշխարհին»,-նշել է Ջանիբեկյանը՝ հավելելով, որ կարանտինի ընթացքում դիտել է առաջարկվող բոլոր պիլոտային նախագծերը, «Գահերի խաղ», «Միլիարդներ» հեռուստասերիալները, ռուսական կինոհիթերը, «Դեքսթեր»-ը:

«Ինձ տպավորել են ոչ թե ինչ-որ կոնկրետ սերիալներ, այլ այն միտումները, որոնցից օգտվում է ռուսական կինոարդյունաբերությունն ու որոնք առաջարկում է ամերիկյանը»,-նշել է Ջանիբեկյանը:

Նա նկատել է, որ ավելի շատ կցանկանար խոսել ոչ թե այն մասին, թե այս ընթացքում ինչ է դիտել, այլ այն գիտակցման, որ ամեն ինչ իրականում փոխվել է. խոսքն առաջարկվող մեդիակոնտենտի մասին է: Ջանիբեկյանի խոսքով՝ այժմ արտադրվում է սերիալների նոր տեսակ: Ըստ նրա՝ բովանդակային առումով էական փոփոխություններ չկան, սակայն «սթորի թելինգի» մեթոդը փոխվում է:

Շևարդնաձեի դիտարկմանն առ այն, որ կարանտինի ընթացքում մեդիակոնտենտի սպառողների շրջանում տեղի է ունեցել արժեքների փոփոխություն, Ջանիբեկյանը նշել է, որ այդքան էլ համակարծիք չէ:

«Չեմ կարծում, որ արժեքները փոխվել են, միգուցե մարդկության կյանքում տեղի են ունեցել կարևորագույն փոփոխություններ, որոնք կհանգեցնեն արժեքների փոփոխման, սակայն արժեքներն այդքան արագ չեն փոխվում: Փոխվում են միտումները, որոնք հանգեցնում են արժեքների փոփոխման: Այլ կերպ ասած՝ ներկայում արժեքներն առաջվանն են, ուղղակի դրանց մասին պատմելու մեթոդներն են փոխվել»,-ասել է Ջանիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ ներկայում կոնտենտի ավելի մակերեսային սպառումն արդիական միտում է, որն արմատացել է հենց կարանտինի ընթացքում:

Զրույցի ընթացքում Շևարդնաձեն նշել է, որ համավարակն արագացրել է «նոր էթիկայի» մուտքը Ռուսաստանը: Խոսքը նոր իրականության մասին է, որի վերաբերյալ Ջանիբեկյանն ասել է. «Իրականում ես այն մարդկանցից եմ, որոնք իրենց միշտ համարել են բարիկադների հակառակ կողմում գտնվող և որոնք առավելապես թելադրում են միտումները, այլ ոչ թե սպառում են դրանք: Ես այնպիսի մարդ եմ, որ աշխատանքի բերումով փորձում է նախևառաջ հասկանալ՝ ինչ միտում է ինքը թելադրում: Ցանկանում եմ հասկանալ՝ այն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ և ընկերներիս, գործընկերներիս հետ տարբեր բաներ ենք ստեղծում, ինչ է անում, ինչ է առաջարկում, ինչպես է պատկերացնում այդ «նոր էթիկա» ասվածը և ինչ է այդ «նոր էթիկայի» շրջանակում առաջարկում հանրությանը»:

Մեդիամենեջերի կարծիքով՝ «նոր էթիկայի» շրջանակում միտումները ձևավորում է «տեղեկատվական հանրությունը»: Նա նկատել է, որ 2007-2013թթ. ընթացքում աշխարհում տեղի է ունեցել երկու կարևորագույն իրադարձություն, որոնք շատ ուժեղ են ազդել մարդկության պատմության ընթացքի վրա: Խոսքը լայնաշերտ ինտերնետի ստեղծման, ինչպես նաև ամբողջ աշխարհում ավելի քան երեք մլրդ սմարթֆոնի վաճառքի մասին է:

«Աշխարհը հիմնովին փոխվեց: Եթե առաջ ամբողջ աշխարհում թերթերը, հեռուստաալիքները, ամսագրերը, մալուխային ալիքները և նմանատիպ այլ բաները միասին ընդամենը 120 000 էին, ապա հիմա դրանց թիվը 3 մլրդ-ից ավելի է: Այսինքն՝ ցանկացած մարդ, որը տարին գոնե մեկ անգամ YouTube-ում, TikTok-ում կամ Instagram-ում տեսանյութ է հրապարակում, հանդիսանում է կոնտենտ մենեջեր: Մինչդեռ մարդը, որն այդ տեսանյութը դիտում է, դառնում է կոնտենտ սպառող: Եվ այս համատեքստում կարևոր է հասկանալ, որ մարդը, որը գտնվում էր 120 000 թերթի, ամսագրի ու հեռուստաալիքների թելադրած միտումների ճնշման ներքո, միանգամայն տարբերվում է այն մարդուց, որն արդեն գտնվում է երեք մլրդ-ի «լծի» տակ: Այս երկուսը սկզբունքորեն իրարից տարբեր մարդիկ են: Ուստի՝ այս առումով չի կարող չփոխվել ո՛չ արժեհամակարգը, ո՛չ էլ մնացած բաները: Ամեն ինչ շատ է փոխվել և հարց է, թե ինչպես: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Եվ մեծ հաշվով «նոր էթիկան» առաջին «ֆորպոստն» է դեպի արժեքների փոփոխությունը: Այն ամենը, ինչով մեզ կերակրում էին, ինչից մենք հաճույք էինք ստանում, հիմա սկսել է փոխվել: Եվ նոր տեղեկատվական հանրությունը, որը հանգեցրել է «նոր էթիկայի», այս ամենի առաջին ծաղիկներից է»,-ասել է Ջանիբեկյանը:

Որպես թեմայի շարունակություն՝ նա նկատել է, որ բոլոր նոր սոցիալական, տնտեսական և ստեղծագործական միտումները (#metoo, Black Lives Matter) վերը նշած նոր չակերտավոր «փիլիսոփայության» հետևանքներն են:

Այնուհետև զրույցի մասնակիցներն անցում են կատարել հումորի թեմային, ինչի առնչությամբ Ջանիբեկյանը նկատել է, որ հումորը հանրության արտացոլանքն է, և որ ներկա իրողությունում հումորի համար բավականաչափ մշակման նյութեր կան: Շևարդնաձեն հավելել է, որ այսօր  հումորի ոլորտում ավելի են շատացել սահմանափակումները, որոնք վերաբերում են որոշակի թեմաների, մարդկանց սոցիալական խմբերի. «հումորն ասես ականապատ դաշտ լինի, որտեղ չգիտես՝ ոտքիդ տակ ինչ և երբ կպայթի»:

«Այս առնչությամբ ցանկանում եմ մի դիտարկում անել. եթե կատակն իսկապես ծիծաղելի է՝ նույնիսկ եթե այն մարգինալ է, այն ընդունելի է: Իհարկե, սահմանափականումներ շատ կան, բայց հետաքրքրական է, որ հենց այդ սահմանափակումներն էլ հումորի համար նյութ են դառնում»,-նշել է Ջանիբեկյանը:

Վերջինիս համոզմամբ՝ «ներկայում աշխարհը գտնվում է անցումային փուլում, տեղեկատվական հանրությունը ստեղծել է նոր աշխարհ, որը որևէ պատմական ակնթարթից հետո արդեն հստակ ուրվագիծ կստանա. տեղի է ունենում մի գործընթաց, որի ավարտից հետո կարելի է միայն հասկանալ՝ ինչ է կատարվել»:

«Այո՛, աշխարհը փոխվում է, և մենք փորձում ենք համապատասխանել այդ ամենին, իսկ թե որքանով է մեզ դա հաջողվում, ցույց են տալիս մեր վարկանիշային ցուցանիշները»,-նշել է մեդիամենեջերը:

Բացի այդ, նա կիսվել է ևս մի կարևոր դիտարկմամբ, ըստ որի՝ «հեռուստատեսության և տեսահոսթերի կյանքում շատ կարևոր  փոփոխություն է տեղի ունեցել. դրանք այլևս չեն որոշում ժամանակը. առաջ հեռուստատեսությունը թելադրում էր, թե երբ պետք է դիտել այս կամ այն բանը, իսկ հիմա այդ ժամանակային վերահսկումը չկա»:

Comedy Club Production-ի հիմնադիրն անդրադարձել է նաև ռուսական սոցկայքերում և լրատվամիջոցներում շատ քննարկված թեմաներից մեկին՝ հումորիստ Գարիկ Խառլամովի և դերասանուհի Կրիստինա Ասմուսի ամուսնալուծությանն ու դրա շուրջ երկրպագուների բարձրացրած աղմուկին. շատերը ենթադրել են, որ զույգն ամուսնալուծվել է Ասմուսի՝ նոր ֆիլմում անկողնային չափազանց բաց տեսարանի պատճառով ու քննադատել են Խառլամովին:

«Ինչ-որ գնահատականներ չեմ տալու կամ տպավորություններով չեմ կիսվելու, քանի որ Գարիկը մոտ ընկերս է, և ես խորությամբ եմ ծանոթ այդ պատմությանը: Միայն ընդհանրական կասեմ հետևյալը՝ այո՛, այդ ամենը տեղի է ունեցել, և Գարիկն այդ իրավիճակում իրեն շատ ճիշտ է պահել: «Հեյթերները» ճանաչվածության հակառակ կողմն են, և արտիստը նրանց համար ևս պատասխանատվություն է կրում»,-ասել է Ջանիբեկյանը՝ նշելով, որ «սա մեր ժամանակների ոգու արտացոլանքն է»:

Խոսելով համավարակի ընթացքում մեծ թափ առած առցանց կինոթատրոնների մասին՝ Ջանիբեկյանը նշել է, որ դա այդքան էլ վատ չէ, քանի որ այս ձևաչափն առաջարկում է ընտրության մեծ հնարավորություն, կոնտենտի մեծ ընտրություն, և օտար լեզուներին տիրապետելու դեպքում կարելի է ցանկացած ֆիլմ դիտել առանց տնից դուրս գալու:

Հաղորդավարուհին հետաքրքրվել է՝ արդյոք կարանտինի ընթացքում Ջանիբեկյանի մոտ հաջողության, մեծ բարձունքների հասած այլ հայտնիների պես կյանքը վերաիմաստավորելու ու աշխատանքային գործունեության ոլորտում նոր, ոչ հումորային ինչ-որ բան անելու ցանկություն չի առաջացել: 

«Որպես պատասխան պատմեմ մի պատմություն. վեց տարի առաջ հրավիրված էի Ռուսաստանում շատ հայտնի ընկերներիցս մեկի միջոցառմանը. նա Լոս Անջելեսում նշում էր երեխաների ծնունդը: Նա շատ հարուստ է, և իր երեխաների համար մեծ տոն էր կազմակերպել. առաջին հայացքից թվում է՝ հարցի պատասխանի հետ այս ամենը կապ չունի, բայց հիմա կհասկանաք: Ես այդ միջոցառմանը գնացել էի կնոջս, աղջկաս և որդուս հետ, և ինչն ինձ այնտեղ ամենից շատ տպավորեց. դա անիմացիոն հերոսների առատությունը, կառուցված շքեղ դեկորացիաները, ծախսված գումարի ահռելի չափը, հրավիրված երգիչ-երգչուհիների թիվը, բարձրաստիճան ու ազդեցիկ հյուրերը չէին, այլ խոհարարի հագուստով մարդն էր, որը հյուրերի ափսեների մեջ լցնում էր իր իսկ պատրաստած ապուրը: Մոտենալով  նրան՝ տեսա, որ դա Վոլֆգանգ Պակն է՝ Կալիֆոռնիայի առաջատար ռեստորատորը, որն իր հարստությամբ խնջույքը կազմակերպած ընկերոջս գերազանացում է մի քանի, եթե ոչ տասնյակ անգամ: Սակայն ես ուշադրություն դարձրեցի նրան, որ այդ մարդը, այն ժամանակ լինելով 60-65 տարեկան, շարունակում է մնալ սովորական խոհարար, որը գնացել է պատվերն անձամբ սպասարկելու ու գումար աշխատելու: Ես մեծ սիրով եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք սիրում են իրենց աշխատանքն ու այն հաճույքով են անում: Իսկ ես ինչպես շատ ընկերների կամ անծանոթների հեռախոսահամարների ցանկում նշված եմ որպես Արթուր Comedy Club-ից, այդպիսին էլ շարունակում եմ մնալ՝ անկախ նրանից, թե զուգահեռ ինչ նոր բաներ կստեղծեմ»,-նշել է Ջանիբեկյանը:

Շևարդնաձեն զրույցը եզրափակել է Ջանիբեկյանի բարեգործական գործունեության մասին քննարկմամբ՝ հետաքրքրվելով՝ ինչպես է նրան հաջողվում մի կողմից լինել Ռուսաստանի լավագույն հումորային կոնտենտը մատուցող Արթուր, իսկ մյուս կողմից՝ հայկական մշակույթի համար շատ բան անող մեծ բարերար:

«Իրականում այդ երկուսից իրականը երկրորդն է: Առաջինը մասնագիտություն է, իսկ հոգիս եղել, մնում ու լինելու է հայկական մշակույթում: Ինձ համար դա ամենակարևորն ու առաջնայինն է, և ինչ-որ ես անում եմ, անում եմ հայկական մշակույթին ծառայելու համար: Կարծում եմ՝ դա իմ ու ընկերներիս առաքելությունն է: Մենք ստեղծել ենք հիմնադրամ «Հայկական ազգային երաժշտական գանձարան», որի շրջանակում անում ենք այն, ինչ կարևորում ենք: Հենց դա էլ իմ էությունն է, իմ առաքելությունը, ես ապրում եմ հայկական ինքնության զարգացման համար: Կարծում եմ, եթե Աստված քեզ շատ հնարավորություններ է տալիս, հարկավոր է դրանք ուղղել այն ուղղությամբ, որն այդ պահին առավել շատ դրա կարիքն ունի»,-ասել է Ջանիբեկյանը:

Լսելով վերջինիս պատասխանը՝ Շևարդնաձեն ասել է, որ Ջանիբեկյանի «հայկականության» դիրքորոշումը՝ այն էլ «ազգային ինքնության ունիտարություն ենթադրող ռուսական մեծ կայսրության» պայմաններում իր մոտ միայն մեծ հարգանք է առաջացնում:

Տեսանյութը՝ այստեղ:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan