Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, միջպետական և
հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

