Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ռոբը քո շեֆի կողմից թալանված տնտեսությունն վեց անգամ մեծացրել է, իսկ դուք կրկին ուզու՞մ եք մեր ժողովուրդին հնին վերադարձնեք

Իրեն մտավորական համարող հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը ժողովրդին առաջարկում է համակերպվել գույքահարկի բարձրացման հետ հետևյալ հիմնավորմամբ. «...Տասնամյակներ մեզ խաբել են, չեն էլ հարցրել, ու թքած են ունեցել կլինի օրինական թե անօրինական, փողերը աշխարհից վերցրել են ու կերել ու հավաքել 7 միլիարդ դոլար պարտք։ Ու այդ ամենի տակից մենք ենք դուրս գալու։ Ոչ թե Նիկոլը կամ Ալիսը, կամ Հովսեփը, այլ մենք բոլորս իրար հետ։ Մեզ դրել են փաստի առաջ։ Արդեն կերել են այդ փողը։ Սեփականացրել են այն ամենը ինչ կա Հայաստանում։ Եվ կուլ ենք տվել։ Մինչև հիմա անգամ մարսել են։

Հիմա Կառավարությունը ասում է, թե ոնց կարելի է օրինական ճանապարհով այս վիճակից դուրս գալ։ Ասում ենք՝ թանկ է, չենք ուզում գույքահարկ վճարել, դա հետամնացություն է, չենք ուզում շատ վճարել։

Բա ով վճարի, եթե ոչ մենք։

Մենք ենք պատասխանատուները, որ սենց է եղել։ Մենք։ Եվ ես, և դու, եվ պատգամավորը, և Նիկոլը, և Մարուս տոտան։ Մեղավոր ենք, քանի որ թույլ ենք տվել որ Ռոբը մեզ զավթի կեղծ սպռավկայով, թույլ ենք տվել որ բնիկներից ոմանք պառկեն տակը ու կենացներ ենք ասել, ու թույլ ենք տվել որ չընտրություններ լինեն, թույլ ենք տվել որ Մարտի Մեկ լինի, թույլ ենք տվել ունեզրկումներ, թույլ ենք տվել անԱրդարադատություն։ Ու այդ մեղքի պատասխանը պետք է տանք էլի մենք։

Մեր գրպանով ու մեր կյանքով։ Կամ կվճարենք մեզ, կամ կվճարենք ուրիշին։ Ընտրեք։»։

Իրեն բնորոշ կեղծ պաթոսով ավարտում է իր ճիչը սույն հրատարակիչը:

Նախ սկսենք նրանից, որ այս անձնավորությունն իր շեֆերի նման սուտ է տարածում, քանզի Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման ավարտին Հայաստանի պարտքը 7 մլրդ –ով չի հանձնել: Եթե պարոն Մարտիրոսյանը չզլանար և ուսումնասիրեր թվերը, ապա կտեսներ, որ 2008-ին Հայաստանի պարտքը կազմում էր 1,9 մլրդ դոլար: Սակայն սույն խաբեբայի համար սուտ խոսելը բնական երևույթ է և չարժե զարմանալ դրա համար: Սակայն հաշվի առնելով, թե ով է և ինչ է խոսում, ապա հիշեցնենք իրեն, որ իր շեֆի՝ Տեր-Պետրոսյանի կառավարման արդյունքում Հայաստանի ողջ խորհրդային տնտեսությունը հիմնովին թալանվեց երկրի իրական ՀՆԱ-ն կրճատվեց մոտ 15 անգամ և 1998-ին, Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր ընդամենը  1,9 մլրդ դոլարի չափ: Քոչարյանի կառավարման 10 տարվա ընթացքում այդ ցուցանիշը մեծացավ 6 անգամ` հասավ 11,6 մլրդ դոլարի չափ: Այդ ժամանակահատվածում մարդկանց տների ու բնակարանների գները նույնպես աճեցին մոտ 6-ից 7 անգամ: Մարդկանց կենսամակարդակը մեկ շնչի հաշվով նույնպես ավելացավ մոտ 6 անգամ: Երկրի բյուջեի չափը 300 մլն-ից ավելացավ մոտ 8 անգամ: Այս թվերից հետո Արմեն Մարտիրոսյանը պիտի ամոթից գետինը մտներ, այլ ոչ թե վայրահաչար, քանզի նրա նմանների պատճառով էր, որ 90-ականներին երկրից արտագաղտեց ավելի քան 600 հազար մարդ, երկրի տնտեսությունը գտնվում էր փլատակների տակ, այդ ընթացքում հիմնադրվեցին ընտրակեղծարարության հիմքերը և վերջապես այդ ժամանակ հնչեց այն միտքն, որ փաստացի թալանվածը մարսելու համար, որպեսզի քաղաքացի Սերգոն նաև կարողանա «լավ ապրի» պիտի փուլ առ փուլ հանձնել Արցախը:

Այս ամենից հետո, եթե քաղաքացի Մարտիրոսյանը դեռ կարող է կարծիք հայտնել, ապա դրա համար իրոք մեղավոր է նաև Ռոբերտ Քոչարյանը: Այդպիսի  մարտիրոսյաններն, օրինակ, Ադրբեջանում նույնիսկ չէին կարող հանգիստ ապրել, էլ մնաց նաև կարողանային կարծիքներով հանդես գային:

Եթե չարը չի պատժվում, ապա նա իրավունք է ստանում կրկին հանդես գալ իր մտադրություններով և այդ առումով նախկին իշխանությունների մեղքը անչափ մեծ է: Մարտիրոսյանների  նմաններն բացի ոչխար պահելուց, այլ բան չպետք է թույլ տրվեր, մինչդեռ նրանց հետ տարատեսակ սիլիբիլիներով էին զբաղված և դրա պատճառով էլ մենք հայտնվել ենք այսպիսի վիճակում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>