ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշ․ Թորոսյանը՝ վարակից մահացության թվերի վերաբերյալ

NEWS.am-ը տեղեկացնում է. Թեեւ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։ Այս մասին հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ՝ իրեն ուղղված քննադատություններին։   

«Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում եւ վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին  պատշաճ բուժօգնություն մատուցել։ Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ  ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարությունը պատշաճ է արձագանքել տվյալ պահին առաջացած իրավիճակին։

Նախարարը  հորդորել է չհամեմատել երկրները ըստ վարակվածների թվի, քանի որ տարբեր երկրներ ունեն թեստավորում անելու տարբեր ռազմավարություն:

«Այս հիվանդության դեմն առնել ոչ մի երկիր չի կարողանալու, եթե նույնիսկ հիմա կարողացել է ժամանակավոր: Միևնույնն է՝ սահմանները, տնտեսությունը, միջազգային շարժը  բացելուն զուգընթաց նորից դեպքերն արձանագրվելու են»,- ասել է նա։

Թորոսյանը նշել է նաեւ, որ հնարավոր է՝ մենք վարակի պիկ չունենանք։ 

«Մենք մեկ-երկու շաբաթ է նույն իրավիճակում ենք, միջազգային որոշ գործընկերներն էլ ասեցին՝ եթե դուք նույն վիճակով կայուն երկար գնաք, մինչեւ աշուն, միգուցե ավելի շահեկան դիրքում լինեք, քան մի անգամ ինտենսիվ պիկ ապրած երկրները, որոնք սպասում են երկրորդ ինտենսիվ պիկին»,- ասել է նա։

Ըստ Թորոսյանի՝ պետք է պատրաստ լինել առաջիկա մեկ տարում պետք է կենտրոնանալ տեղում խնդիրները լուծելու վրա եւ բացառել զբոսաշրջությունը։

Անդրադառնալով նախարարության՝ փոփոխվող դիմակային քաղաքականությանը, Թորոսյանը դրա մի քանի պատճառներ է նշել։

«Առաջինը՝ դիմակները այն ժամանակ  դիմակները սուղ էին և  պետք էին բուժաշխատողներին, պետք չէր առաջացնել արհեստական դեֆիցիտ շուկայում` սովորական մարդկան կրել տալով դիմակ,  իսկ բուժաշխատողներին թողնել անպաշտպան:  Երկրորդ՝ նոր հիվանդության հետ կուտակվում է նոր գիտելիք, նոր ապացուցվողական բազա, որը ցույց է տալիս, թե ինչպես է  այն տարածվում:

Մի քանի ամիս առաջ մոտեցումն այլ էր, ասվում էր, թե  ավելի շատ շփման մակերեսներով է վիրուսը տարածվում, հիմա աստիճանաբար ապացուցվողական բազան  տանում է հակառակին`ավելի շատ օդակաթիլային եղանակով է վիրուսը հասնում, դրա համար էլ հիմա դիմակների դերը էականորեն բարձրացել է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իրենք միշտ ժամանակին համահունչ որոշումներ են կայացրել՝  սկսած սահմանները փակելուց հետո նաեւ սահմանափակումները բացելը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>