«Շատ նորմալ զրույց ենք ունեցել». Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ԱԱԾ-ում է։ Պատճառը հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։ Ճեպազրույցից հետո, Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։
***
«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը մոտ 2 ժամ անցկացրեց ԱԱԾ-ում, որտեղ նրան հրավիրել էին երեկ ՍԴ-ի մոտ հնչեցրած կարծիքի պատճառով:
«Ըստ էության տեխնիկական հարցերի մասին շատ երկար խոսեցինք, ես առաջարկեցի, որ զրույցը ձայնագրվի բջջային հեռախոսով: Իրենք երեւի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին Կառավարության 2011 թվականի մի օրենք, որտեղ նշված էր, թե ովքեր կարող են դա անել, բայց դատավարական պրոցեսին էր դա վերաբերում, համոզիչ չէր: Մենք վիճարկեցինք դա եւ հաջորդ անգամ` երեւի չորեքշաբթի ես փաստաբանի հետ կներկայանամ»,- ասաց նա` նշելով, որ օրենքի բաց է, քանի որ կարող են սխալ ներկայացնել զրույցը:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:

