Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը.

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է: Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով:


Բռնապետ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից և Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից:


Այն, որ Ալիևը կարող է իրեն նման բան թույլ տալ, դա զարմանալի չէ, որ Ալիևն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաև սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված և իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո:


Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նա շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, ապա իր անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու և բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում և խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:


Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>