Համատարած ավերակների ֆոնին ՔՊ-ականները փորձում են գովազդվել կիսատ-պռատ գրանտային ծրագրերով ՔՊ-ի դիմագիծը Էրեբունի օդանավակայանի մերձակայքում (տեսանյութ) ՔՊ-ն տապալել է ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները (տեսանյութ)
26
Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով․ «Ռոսատոմ» Արշակ Սրբազանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը Կասկածելի միլիոններ՝ Թրամփի գրառումից րոպեներ առաջ. Ինսայդերական առևտրի սկանդալ Իրանը Թրամփի բանակցությունների առաջարկը համարում է խորամանկություն Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին. ի՞նչ է սպասվում TRIPP-ին. Տեսանյութ 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանում բուժումն ավարտած Արցախյան պատերազմի մասնակից Արտաշես Ամիրյանին Խոշոր հրդեհ է բռնկվել Կանազ մշակույթի տանը. դեպքի վայրում է 11 մարտական հաշվարկ (ուղիղ) Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս... Համատարած ավերակների ֆոնին ՔՊ-ականները փորձում են գովազդվել կիսատ-պռատ գրանտային ծրագրերով Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում ՔՊ-ի դիմագիծը Էրեբունի օդանավակայանի մերձակայքում (տեսանյութ) Իրանը հրթիռային հարված է հասցրել Դիմոնային․ Pars Today ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Սպահանում սուզանավերի մշակման օբյեկտին հասցված հարվածի մասին «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով․ «Ռոսատոմ» Իրանական բանակը հայտնել է ԱՄՆ-ի «Abraham Lincoln» ավիակրի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածների մասին Արշակ Սրբազանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը ՔՊ-ն տապալել է ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները (տեսանյութ) Կասկածելի միլիոններ՝ Թրամփի գրառումից րոպեներ առաջ. Ինսայդերական առևտրի սկանդալ Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու. Սերժ Սարգսյան Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ–ն ընդունեց օրենքը Վթարային ջրանջատում 18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն». Իշխան Սաղաթելյան ՔՊ-ական 67 պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ընտրեց ՍԴ դատավոր Իրանը Թրամփի բանակցությունների առաջարկը համարում է խորամանկություն Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին. ի՞նչ է սպասվում TRIPP-ին. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել Հերթական պարգևավճարը ԱԺ-ում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 3 Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ)

Հրամայական է ազգային նկարագրով ուժերի համախմբումը և ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ որպես այլընտրանք միահեծան իշխող և երկիրը փակուղի մտցրած քաղաքական ուժին․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ներկայացրել է հակաճգնաժամային ծրագրի իրենց դրույթները։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Հայաստանը հայտնվել է խորագույն և բազմաբնույթ ճգնաժամում, պայմանավորված գործող իշխանությունների ոչ համարժեք և հախուռն գործունեությամբ` երկրի կողմից առերեսվող բազմաթիվ մարտահրավերների ու տասնամյակներով կուտակված խնդիրների համատեքստում։

Մոլեգնող համաճարակի պայմաններում առավել տեսանելի են դարձել առողջապահական, սոցիալ-տնտեսական և անվտանգային ոլորտներում առկա հենքային հիմնահարցերը, և ներկայիս իշխանությունների անկարողությունը արդյունավետ լուծելու դրանք։

Նույն իշխող ուժի խորհրդարանական թևի կողմից Սահմանադրության կոպիտ խախտումներով ՍԴ կազմի փոփոխությունների ձեռնարկումով՝ առկա ծանրագույն իրավիճակին հավելվեց նաև սահմանադրական ճգնաժամը, որն առաջիկա օրերին և շաբաթներին հավելյալ լարվածություն է ստեղծելու հասարակության մեջ, և միայն խորացնելու ստեղծված ծանր վիճակը։

Այս պայմաններում հրամայական է դարձել ազգային նկարագրով և ժողովրդավարական ուղղվածությամբ ուժերի համախմբումը՝ որպես համակարգային այլընտրանք միահեծան իշխող և երկիրը փակուղի մտցրած քաղաքական ուժին։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը համոզված է, որ այդպիսի համախմբման միջոցով հնարավոր է դառնալու ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որի գործունեությունը կարճաժամկետ հեռանկարում կենտրոնացած պետք է լինի հետևյալ գերակայությունները կյանքի կոչելու վրա՝

Համաճարակային իրավիճակ

Նոր կորոնովիրուսով պայմանավորված, ողջ աշխարհը հայտնվել է աննախադեպ համավարակային մարտահրավերի առջև, որն արդեն հարյուր հազարավոր կյանքեր է խլել տարբեր երկրներում։

Ցավոք, Հայաստանը ոչ միայն չի խուսափել այս համավարակից, այլև գործող իշխանությունների ապաշնորհ կառավարումը և ոչ հետևողական, իրավիճակին անհամարժեք քայլերը հանգեցրել են նրա արագ տարածմանը, և մարդկային կորուստների սպառնալից աճին։

Անհրաժեշտ ենք համարում գործարկել համավարակի զսպման նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում և բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական և առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների և կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։

Սոցիալ-տնտեսական իրավիճակ

Միևնույն ժամանակ, երկիրը հայտնվել է խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամում, զուգորդված տնտեսական ակտիվության աննախադեպ անկմամբ և գործազրկության կտրուկ աճով։

Առաջնահերթ ենք համարում պետական, մասնավոր և միջազգային գործընկերային կապերի վերականգնումն ու ընդլայնումը, և այդ շրջանակում նախատեսում ենք իրականացնել համակարգված գործողություններ, միտված՝ սոցիալ-տնտեսական լարվածության թուլացմանը և դրա լիարժեք հետագա հաղթահարմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական զարգացման և կայուն աճի վերականգնմանը։

Վերահաստատելով կոռուպցիոն և անբարեխիղճ մրցակցության երևույթների դեմ անզիջում պայքարելու անհրաժեշտությունը, կարևորում ենք նաև ընդհանուր հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ժամանակահատվածում, մասնավորապես տնտեսության ու հանրության առավել խոցելի հատվածների համար նախատեսել՝ ֆինանսավարկային, հարկային, գույքային և տարաբնույթ այլ վճարային պարտավորությունների կատարումը հետաձգելու, տարաժամկետ դարձնելու, իսկ որոշ դեպքերում ուղղակի սուբսիդավորելու հնարավորությունը։ Նաև, չեղարկվելու են գործող իշխանության կողմից ընդունված այն օրենքները, որոնք ներդրողների մոտ առաջացրել են արդարացի անհանգստություն, և բերել են հնարավոր ներդրումների առկախմանը։

Արտաքին քաղաքական իրավիճակ

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում անդադար տեղի ունեցող աշխարհակարգային բուռն, հաճախ ռազմական գործողություններով զուգակցվող գործընթացները շարունակ լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցնում մեր ազգին և պետությանը։

Այդ իրավիճակում հնարավոր վտանգներից խուսափելու և հաղթանակով ձեռք բերված արդյունքները պաշտպանելու համար, Հայաստանը հավասարակշիռ և փոխշահավետ արտաքին հարաբերություններ պետք է կառուցի իր բոլոր արտաքին գործընկերների հետ, հարգի փոխադարձ ռազմավարական պարտավորությունները, միևնույն ժամանակ ձգտի առավելագույն հատույցը ստանալ դրանցից։

Գործող իշխանությունների անհաշվենկատ քայլերի պատճառով, առկա մարտահրավերները ներկայումս ավելի են սրվել, և տեսանելի բացասական ազդեցություն են սկսել թողնել նաև Արցախյան կարգավորման գործընթացի վրա։

Հրամայական ենք համարում հետևողական գործունեությամբ վերականգնել գործընկերային հարաբերությունները Հայաստանին բարեկամաբար տրամադրված բոլոր երկրների հետ, իրականացնել նախաձեռնողական արտաքին քաղաքականություն և նոր համադրելի օրակարգեր ձևավորել մեր հիմնական գործընկերների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստանը դուրս բերել սպառնացող միջազգային մեկուսացումից և արդյունավետ հակազդել տարածաշրջանում մեր հակառակորդների կողմից տարվող հակահայկական գործունեությանը։

Անվտանգային իրավիճակ

Իշխող քաղաքական ուժի կողմից կատարած բազմաթիվ անշրջահայաց գործողությունների, տարվող հակապետական քարոզչության, և ակնհայտ ձախողումների արդյունքում անվտանգային միջավայրը Հայաստանում էապես բարդացել է, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տիրույթում։

Երկրում աճել է հանցավորությունը, անթաքույց գործում են տարաբնույթ օտարերկրյա ազդեցության գործակալներ, մեր ոխերիմ հակառակորդները ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել են հայության շահերին դեմ իրականացվող գործողությունները, հայկական սահմանների ամբողջ երկայնքով պարբերաբար տեղի են ունենում սադրանքներ և ոտնձգություններ, ինչպես նաև ահագնանում են կիբեռանվտանգային, կենսաբանական, և նմանատիպ այլ համաշխարհային սպառնալիքները։

Անհետաձգելի ենք համարում մեր երկրի առջև ծառացած անվտագային հիմնական սպառնալիքներին համակողմանի դիմագրավելը, և այդ նպատակով ողջ հայության ներուժի համակարգված օգտագործելը։

Մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում շարունակել բանակի վերազինման և արդիականացման գործընթացը, ամրապնդել ոստիկանությունը, և ԱԱԾ-ն վերակողմնորոշել արտաքին սպառանալիքների, ինչպես նաև տարատեսակ օտարերկրյա գործակալական ցանցերի դեմ պայքարի ուղղությամբ։

Ներքաղաքական իրավիճակ

Ազգային համաձայնության իշխանության կողմից կառավարվող անցումային շրջանը համաձայնեցված ժամկետներում պետք է ավարտվի լավագույն միջազգային չափանիշներով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումով, որի արդյունքում կձևավորվեն նոր օրենսդիր և գործադիր իշխանություններ։

Այս նպատակով, անհրաժեշտ ենք համարում ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխելը՝ իջեցնելով ընտրական շեմը, վերացնելով պարտադիր մեծամասնության մասին արհեստածին դրույթը, ամրապնդելով ընտրությունների թափանցիկության և արժանահավատության ապահովման գործիքակազմը, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծելով ընտրական գործընթացներին մասնակցության հավասար պայմաններ։ Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում ներքաղաքական կյանքում հանրային համերաշխության վերականգնումը, իրականացվող բազմակողմ ատելության քարոզի դադարեցումը, և առաջիկա ընտրություններին բոլոր քաղաքական ուժերի համար առավելապես գաղափարական հիմքով մրցակցային հնարավորության ապահովումը։

 

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը համակողմանի գնահատելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների ողջ ծանրությունը՝ իրապես ըմբռնում է, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի բավարար կարողություններ և ներուժ առկա դժվարություններին միանձնյա դիմագրավելու համար։

Մենք խորապես գիտակցում ենք, որ հիշյալ խնդիրների լուծումը պահանջում է համազգային մակարդակի համախմբում, ներքաղաքական հակասությունների մեղմում, և համատեղ անդուլ աշխատանք՝ ճգնաժամը միասին հաղթահարելու, երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու ու հետագա զարգացման կայուն հեռանկար ապահովելու նպատակով։

Այդ համատեքստում հայտնում ենք մեր պատրաստակամությունը, վեր կանգնել ցանկացած նեղ քաղաքական, խմբային կամ անձնական շահերից, և առաջարկում ենք բոլոր պատասխանատու ազգային ուժերին համատեղել ջանքերն ու հնարավորությունները՝ վերը նշված հակաճգնաժամային գերակայությունների շրջանակում պետության կողմից առերեսվող մարտահրավերները միասնաբար հաղթահարելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>