Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է
7
Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Մարտի 28-ին տեղի է ունեցել «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը» խորագրով անցկացվող ԱՊՀ ՄԽՎ և ԵԱՀԿ ԽՎ համատեղ համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը և Լյուդմիլա Սարգսյանը:

Համաժողովը վարել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը:

Համաժողովին ներկա են գտնվել ԱՊՀ, ԵԽԽՎ և ԵԱՀԿ մասնակից պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և փորձագետներ:

Լիագումար նիստում ելույթներ են ունեցել համանախագահները, իսկ զեկույցներով հանդես են եկել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Միջերկրական խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ռոքեն, ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Մոգենս Յենսենը, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Մասնակիցները կարևորել են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միասնական ջանքերի
կիրառումը և համապատասխան իրավական դաշտի կատարելագործումը:

Համանախագահները կոչ են արել կիրառել միջխորհրդարանական հնարավորությունները, ինչպես նաև վարել կառուցողական համագործակցություն` հանուն խաղաղության: Ըստ բանախոսների՝ խորհրդարանականները պետք է վճռական և անզիջում դատապարտեն ահաբեկչական բոլոր գործողությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի կարևորությունը:

Համաժողովն ընդունել է փաստաթուղթ, որում մասնավորապես նշված է. «Մենք վճռական ենք տրամադրված՝ միավորելու մեր ջանքերը ահաբեկիչների անմարդկային և սահմաններ չճանաչող հանցավոր գործունեության դեմ պայքարում:

Ահաբեկչության դեմ պայքարում հնարավոր է հաղթանակել` հիմնվելով միմիայն մեր սկզբունքների վրա, որոնց հիմքն են խաղաղության պահպանումը, ազատությունը, հավասարությունը, արդարությունը, քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը. այն, ինչը նախատեսված է միջազգային պարտավորություններով»:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` Հարավային Կորեայի խորհրդարանական պատվիրակության անդամների, ինչպես նաև ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են խորհրդարանների հարաբերություններին, միջազգային հարթակներում, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ շրջանակում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>