Հանդիպել են «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցության ղեկավարները և «ՀՅԴ» ԳՄ ներկայացուցիչը, քննարկվել են ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Hraparak.am-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների եւ «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։
Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ։

