Կոսովոյի ղեկավարին մեղադրել են հարյուր սպանության ու ռազմական հանցագործությունների համար
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին մեղադրել են ռազմական հանցագործությունների, ինչպես նաև՝ մարդկության դեմ հանցագործությունների, շուրջ հարյուր սպանության, բազմաթիվ կտտանքների, առևանգումների ու հետապնդումների համար: Այս մասին հատարարել են Հաագայի դատարանում, որտեղ քննվում են Կոսովոյում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, գրում է Deutsche Welle-ն:
Մեղադրանքներ են առաջադրվել նաև նախկին 9 գրոհայինի: Նշվում է, որ նրա ղեկավարման ամբողջ ժամանակահատվածում տուժել են հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում նաև՝ քաղաքական ընդդիմադիրներ:
Հատուկ դատարանը Հաագայում ստեղծվել է 2016 թվականին՝ Կոսովոյի ազատագրության բանակի նախկին անդամներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Դատարանը քննում է հանցագործությունները սերբերի, գնչուների, ալբանացիների նկատմամբ, որոնք կիրառվել են 1998-2000 թվականներին:
Հաշիմ Թաչը Կոսովոյի ազատագրության բանակի հիմնադիրն է, որը պայքարում էր Սերբիայի անկախության համար:
Zham.am