Կենտրոնում արվեստագետներին շենքեր են տրվել, հիմա իրենց սերունդները ի՞նչ անեն, էդ տները ստիպված ծախե՞ն. ԼՀԿ պատգամավոր
Ժամանակին, որ ասում էինք, որ այս օրենքը մշակելիս, որոշակի բաղադրիչներ տանք համայնքներին, գլխներիս գալիքը գիտեինք, որ սենց է լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով գույքահարկի փոփոխության վերաբերյալ նախագծին:

