ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Գեւորգ Պետրոսյանը ՀՀ նախագահի հրաժարականն է պահանջում

Ես քաղաքական ուժի ցանկացած որոշում հարգում եմ, պարզապես ինձ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի մեր նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունը, թե իրենք Սահմանադրական դատարան կդիմեն միայն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո։

«Բարգավաճ Հայաստանը այստեղ բոլորովին ուրիշ խնդիր է հետապնդում՝ կանխել Սահմանանդրական կարգի տապալումը։ Որեւէ կապ ես չեմ կարողանում տեսնել։ Երեւի իրենցից պետք է ճշտել այդ կապը»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նա նկատեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի այս որոշումը՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը չդիմել ՍԴ, «Բարգավաճ Հայաստան»-ին  զրկում է Սահմանադրական դատարան դիմելուց, որովհետեւ խմբակցության ձայները չեն բավարարում։ ՍԴ դիմելու համար առնվազն 27 ձայն է հարկավոր, իսկ ԲՀԿ-ն ունի 25 մանդատ, ընդ որում՝ ամիսներ առաջ  խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը։

«Եթե անգամ Տիգրան Ուրիխանյանը մեզ միանա, որը անջատվել է  խմբակցությունից, այնուամենայնիվ չենք կարողանալում  27 ձայները ապահովել։ Հիմա իրենք միշտ ասում էին, որ երկրում պետք  է սահմանադրական կարգը պահպանվի, կանխվի սահմանադրական կարգի տապալումը, ընդդիմությունը պետք է հարգված լինի եւ պետք է թույլատրվի կատարել իրենց լիազորությունները, հիմա լավագույն առիթն է, բայց եթե իրենք չեն միանում, ես իրավունք չունեմ պիտակավորեմ, դա նրանց ինքնավարության սկզբունքից է բխում, ինչպես ուզում են թող վարվեն, այնուամենայնիվ ժողովուրդը պետք է տեսնի ու գնահատի։ «Բարգավաճ Հայաստան»-ին շատերն ասել են, որ պատասխանատու պահին վերջնական քայլ  չեք կատարում, հիմա մենք քայլը արել ենք, բայց քանի որ  այդ քայլը անելու վերջնական արդյունքին խոչընդոտում է համապատասխան ձայների պակասը, դրա համար հայցել ենք իրենց աջակցությանը»,- ասաց նա։

Հարցին, թե նման պատասխանատու պահին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ձեզ միայնա՞կ է թողնում, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց․ «Ստացվում է, որ՝ այո։ Ուրիշ անվանում դա չունի։ Որեւէ վիրավորական բան չեմ ասի երբեք, որովհետեւ ես ունեմ շատ հարգելի ընկերներ, բայց փաստորոն ստացվում է, որ  ճակատագրական պահին «Լուսավոր Հայաստանը» չի միանում ճակատագրական քայլին»։

ԲՀԿ-ական պատգամավորրից հետաքրքրվեցինք նաեւ, եթե  Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, «Լուսավոր Հայաստանը» հայտարարի, որ դիմում է Սահմանադրական դատարան, հնարավո՞ր է  ԲՀԿ-ն միանա,  քանի որ ԼՀԿ-ն եւս բավարար ձայներ չունի միայնակ դիմելու ՍԴ, Գեւորգ Պետրոսյանը դժվարացավ պատասխանել, պատճառաբանելով, որ դա խմբակցության որոշելիքն է։

«Եվ քանի որ դա առայժմ կանխատեսումների դաշտում է, չկա որէեւ իրական նախաձեռնություն, որ մենք տեսնենք, կարդանք․․․․ Տեսեք, մենք մեր նախաձեռնությունը ներկայացրեցինք գրավոր, իրենց մասնագետները նայեցին, այսինքն՝ իրենք առարկայական նյութ են ունեցել,  կողմնորոշվելու՝ միանալ, թե ոչ։ Մենք որեւէ նյութ չունենք, որ իմանանք, ինչի մասին է խոսքը, որ այս գլխից խոստանանք՝ կմիանանք, թե ոչ»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի՝ «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ստորագրումը։ Նշենք, որ այս փաթեթով, ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվելու են ԱԺ նախագահի կողմից։ Գեւորգ Պետրոսյանը նախ նշեց, որ երկար ժամանակ է ինչ Արմեն Սարգսյանին նախագահ չի համարում, եւ պահանջում է նրա հրաժարականը։։

«Նա Նիկոլ Փաշինյանի «դիսպետչերն» է, որովհետեւ եթե նա նախագահ լիներ, նա կարձագանքեր  վերջին 10-12 օրվա ընթացքում ոստիկանության կողմից իրականացվող բռնություններին, թե ինչպես են մարդկանց անօրինական կարգով մարդկանց փողոցից վերցնում, տանում մի քանի ժամ ազատազրկում, բաց թողնում։ Նա բացարձակապես անելիք չունի իր պաշտոնում։ Ես հիմա ավելի շատ նախագահի հրաժարականն եմ պահանջում որպես քաղաքացի, ոչ թե որպես պատգամավոր, քան Նիկոլ Փաշինյանի»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը, ապա շարունակեց պնդել, թե նախագահը անգործության է մատնվել։

«Իր  համար պատսպարվել է հաճելի վայրում եւ անգործության է մատնվել արդեն երկրորդ տարին է։ Նա բացարձակապես որեւէ գործառույթ՝ բացի  «դիսպետչերի» գործառույթից որեւէ քայլ չի կատարել որպես երկրի  նախագահ։ Ի վերջո մեր կյանքում  բավականին իրադարձություններ տեղի ունեցան, նա որեւէ անգամ որպես երկրի նախագահ իրեն չդրսեւորեց»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>