Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
27
Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Պատերազմ Արցախում
Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ինչպե՞ս է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի վրաերթը․ նոր մանրամասներ (տեսանյութ) ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից 280 մլն մսխվել է Ամիրյանում նման աշխատանք կատարելու համար Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հ1-ի հետ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան սպшնեց Սոնա Մնացականյանին և իր չծնված երեխային 36 ժամ ջուր չի լինի Խաբո՛ւմ են․ նախապայմաններ կա՛ն (տեսանյութ) Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել էր «ամսվա ուսուցիչ» Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Դե՞մ ենք մենք միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին

ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, «միջազգային հանրություն» կոչվածը ռոբոտներ չեն, որոնց մեջ դրված լինի որոշակի անբեկանելի ծրագիր: Դրանք երկրների ներկայացուցիչ մարդիկ են, ովքեր, եթե իրենց երկրների քաղաքական ծրագրերի և շահերի ուղղակի թելադրանքները չկան, կամ կաշառված չեն, կամ ուժի ճնշման տակ չեն, ջանում են աշխատել իրենց համոզմունքներով՝ այդ կառույցների իրավական շրջանակներում:

Նրանց հետ նույնպես մարդիկ են աշխատում, շահագրգիռ երկրների ուղղակի կամ ստվերային դիվանագիտական ներկայացուցիչներ, և փորձում են իրենց երկրների արդարացիությունը և «արդարացիությունը» ներկայացնել, համոզել, ապացուցել... Արդյունքում այդ կառույցների ներկայացուցիչներն այս կամ այն երկրի հարցի շուրջ որոշումների համար քվեարկում են կամ իրենց երկրների շահերի դիրքորոշումներով, կամ կառույցների իրավական շրջանակներին չհակասող համոզմունքներով: Համոզմունքներն էլ ձևավորվում են քվեարկվող հարցի շուրջ նրանց հետ աշխատած մարդկանց՝ ուղղակի կամ ստվերային դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքների արդյունքում և տրամադրած նյութերով:

«Միջազգային հանրությունը» ներկայացնող մարդիկ փոխվում են, գալիս են նորերը, և նրանց հետ աշխատանքները կամ վերսկսվում, կամ շարունակվում են: Շարունակական և տևական աշխատանք է: Կոնկրետ Ղարաբաղյան հարցի շուրջ ուղղակի շահեր ունեցող երկրները թյուրքական երկրներն են, Հայաստանը և Ռուսաստանը: Մեծ հաշվով հենց նրանք էլ ձևավորում են «միջազգային կառույցների» և լայն «միջազգային հանրության» վերաբերմունքը, կարծիքը և համոզմունքները: «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»ի և «հողերի հանձնման» հետևում «թյուրքական քաղաքական աշխարհի» աշխատանքն է, որն ազդեցիկ, բայց նաև միջազգային հանրային կարծիքում շատ խոցելի «աշխարհ» է: «Ղարաբաղը Հայաստանի կազմում»ի կամ «Ինքնուրույն Ղարաբաղ»ի թիկունքում պատմական, իրավական և մարդկային արդարությունն է, գումարած «միջազգային հանրության»՝ «թյուրքական աշխարհի» հետ քաղաքակրթական և քաղաքական հակասություններ ունեցող մասը, որը պակաս մեծ ուժ չի, եթե պատշաճ ներկայացված է: Արդյո՞ք պատշաճ ներկայացված է, արդյո՞ք «միջազգային հանրությունը» համոզմունքների ձևավորման մակարդակով տեղյակ է՝ ինչ ասել է «անվտանգության գոտի», ի՞նչ է սպառնում Ղարաբաղի հայ բնակչությանը այդ գոտու փոփոխության դեպքում, արդյո՞ք այդ մարդիկ գիտեն Այսրկովկասի վերջին հարյուրամյա և Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի,դաշտային Արցախի ոչ վաղ անցյալի հայ բնակչության նկատմամբ արյունոտ իրադարձությունները և փաստացի դեռ չվերջացած վերջին պատերազմի իրական դրդապատճառները, վերջապես ի՞նչ դեր են խաղում դրանք Ղարաբաղի հարցի լուծման «միջազգային հանրության» համոզմունքներում: Իրականում դրանք առկա չեն նույնիսկ հայկական քաղաքական հանրության փաստարկներում: Այս հարցերի շուրջ Մինսկի խմբի փաթեթը/փաթեթները ոչ մի տող, ոչ մի ակնարկ չեն պարունակում, իսկ այդ փաթեթների «բառապաշարը» ձևավորվել է 1994ից և այստեղ պարզ թվացող հումանիզմի և հայկական արդարության հարցեր չկան: Կան «հողեր վերադարձնելու» հարցեր, և հայկական քաղաքական միտքը «միջազգային հանրության» հետ խոսում է այդ լեզվով՝ քննարկելով ֆիզիկական տարածքների հարցերը առանց մարդու, ժողովրդի ապրելու իրավունքի երաշխիքների հեռանկարի: Մարդու, ժողովրդի ապրելու իրավունքի հեռանկարը նախ և առաջ անցյալի և ներկայի փորձն է, որը պիտի դառնար «միջազգային հանրության» համոզմունքների ձևավորման կարևոր մաս, բայց չի դարձել: Այն բացակայել և բացակայում է հայկական դիվանագիտության ծրագրում, ուրեմն ինչպե՞ս պիտի դառնար «միջազգային հանրության» ծրագրի մաս: Հայկական դիվանագիտության ծրագրում և «միջազգային հանրության» փաստարկներում դրա բացակայության պատասխանատուները ՀՀ քաղաքական իշխանությունները և առաջնահերթ՝ ՀՀ երեք նախագահներն են, հատկապես՝ առաջին նախագահը, որին չհաջողվեց կամ ով չկամեցավ (չկարողացա՞վ) հայ ժողովրդի՝ իրեն պարտադրված պատերազմի հաղթական արժանապատվության և Հայաստանի նկատմամբ միջազգային համակրաքնի փուլում ազդել Մինսկի խմբի փաթեթի բովանդակային փաստարկների ձևավորման վրա:

Եթե նույն համոզմունքներով և ուժով, ինչպես նա աշխատում է հայ հասարակությանը վախեցնել «միջազգային հանրությունից» սպասվող սպառնալիքներով, աշխատեր «միջազգային հանրության» համոզմունքների և փաստարկների ձևավորման վրա, այսօր բոլորովին այլ պատկեր կլիներ: Կարելի՞ է ենթադրել, որ դրան խանգարեցին հարցի լուծման նրա այլընտրանքային համոզմունքները:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>