ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունները հավասարեցվում են օրենքի, ուստի, ԱԺ պատգամավորները կարող են դիմել ՍԴ նախագծի հակասահմանադրականությունը ստուգելու համար. Արամ Վարդևանյան

Իրականում սա քիչ հանդիպող իրավիճակ է, և ասել, որ միանշանակ է հարցի պատասխանը, այդպես չէ, հասկանալու համար պետք է խորը փաստական վերլուծություն կատարել, ինչը ես արել եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ըստ Սահմանադրության, ԱԺ պատգամավորները սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցով իրավունք չունեն դիմելու ՍԴ:

«Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները հավասարեցվում են հենց սահմանադրաիրավական առումով օրենքի, իսկ պարոն Մարուքյանի կողմից վկայակոչված 168-րդ հոդվածը խոսում է օրենքի սահմանադրականության վիճարկման մասին՝ պատգամավորների մեկ հինգերորդով: Հետևաբար, պետք չէ դա մեկնաբանել տառացի և բառացի, պետք է նայել ընդհանուր նպատակի տեսանկյունից: Ընդհանուր նպատակն այն է, որ հենց ԱԺ-ի կողմից է ընդունվում սահմանադրական փոփոխությունները, այլ ոչ թե հանրաքվեի ճանապարհով, հետևաբար այն հավասարեցված է օրենքի»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ նույն հաջողությամբ եթե 168-րդ հոդվածը նման ձևով մեկնաբանեվեր, ապա սահմանադրական օրենքներն էլ հնարավոր չէր լինի վիճարկել Սահմանադրական դատարանում, մինչդեռ պրակտիկան լրիվ հակառակի մասին է վկայում: «Այսինքն՝ այնտեղ գրված օրենք բառը պետք է դիտարկել լայն իմաստով, որը ներառում է, թե՛ սահմանադրական օրենքները, թե՛ օրենսգրքերը, այդ թվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը»,- ընդգծեց Վարդևանյանը:

Նա նշեց, որ կցանկանար մասնագետների ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 19-րդ գլուխը, որը կարգավորում է այս գործընթացը, ևս սահմանադրականության առերևույթ խնդիրներ ունի: «Ես կասեի՝ նույնիսկ ոչ թե առևերույթ, այլ ակնհայտ: 19-րդ գլուխը նախատեսում է, որ եթե ՍԴ կողմից որոշումը սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ բացասական է լինում, ապա Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առհասարակ հանվում է շրջանառությունից: Հիմա պրակտիկայում ի՞նչ ուենցանք: Ունեցանք իրավիճակ, որ առհասարակ ՍԴ չուղարկվեց նախագիծը, չնայած՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, չնայած՝ օրենքում գրված ձևակերպմանը: Արդյոք չպետք է այդ մեկնաբանությունն ինքնին վիճարկվի Սահմանադրական դատարանում՝ պարզելու համար արդյոք այն իրավաչափ էր, թե՝ ոչ»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն ասում է՝ հանրապետության նախագահի տիրույթում է ու նա իրավասություն ունի սահմանադրականության հարցով դիմելու ՍԴ, Վարդևանյանն ասաց, որ ամբողջությամբ համարժեք իրավասության տիրույթներ են, թե՛ մեկ հինգերորդի համար, թե՛ հանրապատեության նախագահի համար: «Համակարծիք եմ պարոն Մարուքյանի հետ, որ հանրապետության նախագահը ևս ունի իրավասություն այս հարցով, բայց հավասարապես նաև ԱԺ պատգամավորների 1/5-ն էլ ունի»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ միջազգային փորձում առհասարակ ՍԴ դիմող ամենաակտիվ սուբյեկտները հենց պատգամավորներն են, ինչը պատահական չէ, որովհետև պատգամավորները նաև օրինաստեղծ գործունեության, օրինականության նկատմամբ ամենամեծ պահանջը պետք է ունենան, ի վերջո հենց հիմնական շահառուներն են: «Ուստի, հատակապես այս իրավիճակում, երբ ԱԺ-ն է հանդես եկել նման նախաձեռնությամբ և ԱԺ-ն էլ ֆիքսել է դա, իրենք, կարելի է ասել, որ ընդունեցին՝ ՍԴ դիմելը պարտադիր է, բայց իրենք այլ կերպ դա մեկնաբանեցին՝ դրանով կարելի է ասել ամբողջ գործընթացի օրինականության մեջ բաց առաջացնելով, փաստացի խախտելով օրինականությունը: Այս պայմաններում, եթե ԱԺ պատգամավորները շահառու չեն գործընթացի մեջ, դա առնվազն ծիծաղելի է: Ամփոփելով նշեմ՝ այո՛, ԱԺ պատգամավորները կարող են սահամանդրական փոփոխությունների նախագծի սահմանդրականության ստուգման հարցով դիմել ՍԴ»,- պարզաբանեց փաստաբանը և հավելեց, որ մեկնաբանաման կանոնն էլ ընդհանուր մեկնաբանության սկզբունքն է ընդհանուր պատկերի մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>