Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Մեծարգո Արմեն Վարդանի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։
Հարգարժան Արմեն Վարդանի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ»։

