Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է զբաղվել կորոնավիրուսի տարածմանը նպաստող գործունեությամբ. Փաստահավաք խմբի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է զբաղվել կորոնավիրուսի տարածմանը նպաստող գործունեությամբ՝ հայտնելով հակասական տեղեկություններ, ապատեղակատվություն պարունակող նյութեր, ինչպես նաև ձեռնարկելով քայլեր, որոնք խախտում են երկրում սահմանված արտակարգ դրության պայմանները՝ հասարակության շրջանում առաջացնելով խուճապ։
 
Այսպես․
2020 թվականի մարտի 19-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ փողոցում դիմակ կրելու իմաստ չկա։ Արձանագրենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 29-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր խորհրդատվական հրապարակման մեջ նշել էր, որ բժշկական դիմակների կրումն ունի կանխարգելիչ բնույթ, որի նպատակն է սահմանափակել որոշակի տեսակի ռեսպիրատոր ինֆեկցիաների՝ այդ թվում նոր կորոնավիրուսի տարածումը։ Սակայն, դիմակների կրումը կարող է արդյունավետ լինել միայն մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումների հետ միասին։
 
Ապրիլի 14-ին Արսեն Թորոսյանն ինքն իրեն հերքող հայտարարություն արեց դիմակների մասին․ «Այո, ասվել է, որ դիմակներն օգտակար չեն, բայց ես չեմ վարանում իմ մտքերը հերքել և ասել, որ նոր ուսումնասիրությունների համաձայն , կարելի է ասել, որ պետք է օգտագործել նույնիսկ ինքնաշեն դիմակներ՝ կտորից»։
 
Դիմակների կրման մասին ԱՀԿ-ն իր հերթական խորհրդատվական հրապարակումն արել էր ապրիլի 6-ին, որով մանրամասն սահմանել էր, թե որ դեպքերում է խորհուրդ տրվում կրել դիմակներ՝ շեշտադրելով, որ համընդհանուր դիմակների կրումն առանց այլ կանխարգելիչ միջոցառումների իրագործման չի կարող արդյունավետ լինել, ինչպես նաև սահմանել էր հստակ չափորոշիչներ կտորե, ոչ բժշկական դիմակների համար՝ կտորի տեսակ, ձև, չափս և այլն։
 
Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ կատարել է զուտ ցուցադրական գործողություն՝ պարտադրելով հասարակությանը կրել դիմակներ՝ առանց հաշվի առնելու, որ եթե կտորե դիմակները պատրաստված չլինեն սահմանված չափանիշներին համապատասխան, ապա դրանք ոչ արդյունավետ կլինեն։
 
Հունիսի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արեց հերթական հակասական հայտարարությունն՝ ասելով, որ պետք է կրել ոչ թե կտորե դիմակներ, այլ բժշկական դիմակներ։ Եվ սա այն դեպքում, որ մայիսի 30-ին ՀՀ կառավարությունը տեսանյութ էր հրապարակել տնային պայմաններում կտորե դիմակներ պատրաստելու մասին։
 
Դիմակների կրման վերաբերյալ ԱՀԿ-ի հերթական հրապարակումն արվել էր հունիսի 5-ին, որում մանրամասն ներկայացվել էր, թե որ դեպքերում է խորհուրդ տրվում կրել բժշկական և չափորոշիչներին համապատասխան պատրաստված կտորե դիմակներ։ Նորից նշվել էր, որ բժշկական դիմակների կրումն ունի կանխարգելիչ նշանակություն, սակայն միայն դիմակի կրումը չի կարող արդյունավետ միջոց լինել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, պետք է կատարվեն մի շարք այլ, ավելի կարևոր միջոցառումներ՝ վարակակիրների հնարավորինս արագ հայտնաբերում, թեստավորում, մեկուսացում, այլ անձանց հետ շփման բացառում և այլն։
 
Արձանագրենք, որ մինչ օրս Հայաստանում արվել է 96 843 կորոնավիրուսի թեստավորում՝ այսինքն թեստավորվել է բնակչության մոտ 3,26 տոկոսը և սա այն դեպքում, երբ թեստավորումների մոտ 21 տոկոսը դրական արդյունքով է։ Նշենք նաև, որ մայիսի 21-ին Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այլևս բուժօգնության կարիք չունեցող կորոնավիրուսի վարակակիրների մեկուսացում չի արվելու։
 
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրում է, որ կառավարությունը հերթական անգամ կատարել է ցուցադրական գործողություն՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբր պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, սակայն կենտրոնանալով կանխարգելիչ միջոցառումներից ընդամենը մեկի վրա, որի արդյունավետությունն առանց մնացած կանխարգելիչ գործողությունների, գրեթե զրոյական է, նպաստել է կորոնավիրուսի տարածմանը։
 
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը նաև արձանագրում է, որ կառավարության կողմից հրապարակված վարակակիրների տեղորոշման քարտեզը նպաստում է հասարակության շրջանում խուճապային տրամադրությունների ստեղծմանն, ինչն արտակարգ դրության պայմանների կոպիտ խախտում է։
 
Հերթական անգամ կոչ ենք անում կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին չվտանգել հանրային առողջությունը և հասարակության անվտանգությունը՝ տարածելով ապատեղակատվություն, հակասական տեղեկություններ կորոնավիրուսի մասին, ձեռնարկելով քայլեր, որոնք կարող են խուճապ առաջացնել հասարակության շրջանում՝ նպաստելով կորոնավիրուսի ավելի լայն թափով տարածմանը։
 
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարում է, որ Հայաստանում կորոնավիրուսի լայն թափով տարածման, բազմաթիվ մահվան դեպքերի և հանրային առողջության վտանգման ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
 
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>