Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Եթե դիմակ կրելու հարցում եք իրար հակասում, ո՞նց կարող եք լրջորեն երկիր կառավարել. Տեսանյութ

Շատերի համար տեսանելի է դարձել, որ այս իշխանությունների խոսքն ու գործը իրարից շատ են տարբերվում: Ընդ որում, դա վերաբերվում է նույնիսկ ամենափոքր խնդիրներին: Վերձնենք դիմակներ կրելու խնդիրը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, թե իր ելույթներում,  և թե իր կառույցի կողմից թողարկված  տեղեկատվական  հեռուստահոլովակներում, կոնկրետ նշում է, թե ինչ դիմակներ պետք է կրել:

Ըստ այդ տեղեկատվության. «...Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ...»:

Ընդ որում, այդ դիմակները, պետք է «...բաղկացած լինեն  երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, որն  նաև պիտի ունենա ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար...»:

Բացի այդ, նշվում է, որ «...բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է առավելագույնը 4 ժամ մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը...»:

Ընդ որում, Արսեն Թորոսյանն ու իր նախարարությունն հատուկ զգուշացնում են, որ «...բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ: Սակայն այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների, մասնավորապես` ապահովի հեշտ շնչառություն, լինի եռաշերտ, ընդ որում` ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն, արտաքին շերտը՝ պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ: Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր ջերմաստիճանում...»։ Ընդ որում ՀՀ ԱՆ հատուկ զգուշացնում է, որ  խորհուրդ չի տրվում  օգտագործել մեկ շերտով սինթետիկ դիմակներ, քանզի դրանք բացի գեղեցիկ դիզայնից, ոչ մի այլ օգուտ մարդուն չեն տալիս։

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է առաջարկում  Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը, երբ մեքենաներով տնե-տուն հայկական «Լեվիտանի» ձայնով քարոզելով բացառապես հետևյալը. «...եթե չունեք հնարավորություն վճարել բժշկական դիմակների համար, ապա կարող էք կրել ինքնաշեն, տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակներ...»: Այն որ դրանք պետք է լինեն եռաշերտ, ոչ մի խոսք չկա:

Թե ինչու են Փաշինյանն ու Թորոսյանն իրար այս հարցում հակասում, նույնպես հասկանալի է:

Թորոսյանի նպատակն է առաջարկել կրել դիմակներ, որոնք կպաշտպանեն մարդկանց առողջությունը, իսկ Փաշինյանի նպատակը, որ մարդիկ կրեն դիմակներ՝ ցանկացած ձևի: Քանզի Փաշինյանն վախենում է հատուկ շեշտել դիմակների եռաշերտության անհրաժեշտության մասին, քաջ գիտակցելով, որ  շարքային քաղաքացին, օրվա ընթացքում չի կարող իրեն թույլ տալ մի քանի անգամ փոխել այդ դիմակները, վճարելով դրա համար, օրեկան 300-ից 500 դրամ:

Ավելին, եթե Փաշինյանն առաջարկի Թորոսյանի ձևակերպմամբ, ապա քաղաքացիները կպահանջեն «ժողվարչապետից» կոմպեսացնել այդ դիմակների գումարը: Ահա, թե ինչու՝ Փաշինյանի համար դիմակ կրելու քարոզը ոչ այնքան առողջապահական խնդիր է հետապնդում, որքան  յուրօրինակ ինքնաարդարացման ձև է, որպեսզի հետագայում, երբ մարդիկ զագվածաբար մեծ քանակներով հիվանդանան, Փաշինյանն կարողանա արդարանալ, թե ժամանակին զգուշացնում էր դրա մասին և ուրեմն այս հումանիտար աղետի համար ամենավերջինն է պատասխանատվությունը կրելու:

Ահա, այս փոքրիկ խորամանկության պատճառով է, որ Փաշինյանն իր կոչերում տարբերվում է Արսեն Թորոսյանից, ով ի տարբերություն ժողվարչապետի, այս պատմությունում ավելի շատ «գիքորի» դեր է կատարում և ոչ ավել:

Բայց եթե նույնիսկ այս պարզ հարցում է Փաշինյանն մանիպուլյացիայով զբաղվում, ապա հարց է առաջանում, ինչպե՞ս նա կարող է երկրում լուրջ խնդիրներ լուծել:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>